Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ (գիրք)

«Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ» (անգլ.՝ The restoration of Dadivank monastery between 1997 and 2011), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2015 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 17-րդ գիրքը (Գիրք ԺԷ)։ Այն հեղինակել է Սամվել Այվազյանը։ Տպագրվել է երկլեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն։ Աշխատությունը ներկայացնում է հայկական միջնադարյան պաշտամունքային առավել աչքի ընկնող վանական համալիրներից մեկի` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում գտնվող Դադի վանքի վերականգնման աշխատանքները 1997-2011 թվականներին։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[1]։

Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ
ՀեղինակՍամվել Այվազյան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն
Էջեր128
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Հալեպի արձանագրությունները»
Հաջորդ«Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2015 թվական
ԳՄՍՀISBN 978-9939-843-24-7
ՀՏԴ726.5(091)
ԳՄԴ85.11
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/68.pdf

«Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ» գիրքը հրատարակվել է Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու կառուցման 800-ամյակի առթիվ (1214-2014)։ Աշխատության հրատարակմանը նպաստել է ԱՄՆ-ի Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը և անանուն բարերարը, ով բարեգործությունը կատարել է ի հիշատակ Ադրինե Մարտիրոսյանի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել