Գալուստ Գալստյան (նկարիչ)

հայ նկարիչ
(Վերահղված է Գ. Գալստյան (նկարիչ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալուստ Գալստյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գալուստ Գալստյան (Գալուստյան) (փետրվարի 4, 1872(1872-02-04), Կոստանդնուպոլիս - նոյեմբերի 7, 1936(1936-11-07), ԱՄՆ), հայ նկարիչ։

Գալուստ Գալստյան
Ծնվել է1872 փետրվարի 4
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել էնոյեմբերի 7, 1936(1936-11-07) (տարիքը 64)
Մահվան վայրԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
Ժանրծովանկար

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Պեզճյան վարժարանում։ Ապա սովորել է Պոլսի գեղարվեստների ուսումնարանում, որն ավարտելուց հետո զբաղվել է նկարչությամբ, հրապուրվել հատկապես ծովանկարչությամբ։ Կատարել է նաև դիմանկարներ։ Նրա գործերը ցուցադրվել են եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում, արժանանալով բարձր գնահատականի։ Նրա արվեստը գնահատողներից է եղել Ռումինիայի թագուհի, գրող Կարմեն Սիլվան, որը Ռումինիայի թանգարանի համար գնումներ է կատարել հայ նկարչից։ 1912 թվականին մեկնել է ԱՄՆ, Նյու Յորքում հիմնել իր արվեստանոցը, կազմակերպել ցուցահանդեսներ 1912, 1913 և 1917 թվականներին։ Նրա բազմաթիվ նկարները զարդարում են ամերիկյան շատ հիմնարկների դահլիճները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 217-218.