Գևորգ Տոնապետյան

մանկավարժ, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տոնապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Տոնապետյան (1927, Հալեպ, Սիրիա - նոյեմբերի 16, 1996(1996-11-16), Բոստոն, ԱՄՆ), հայ մանկավարժ, խմբագիր։

Գևորգ Տոնապետյան
Ծնվել է1927
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էնոյեմբերի 16, 1996(1996-11-16)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունմանկավարժ և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Տոնապետյանը ծնվել է 1927 թվականին Հալեպում։ Սովորել է Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում, ապա՝ Հալեպի ամերիկյան քոլեջում։ 1961-1967 թվականներին եղել է Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանի տնօրեն, 1968-1976 թվականներին վարել է ԱՄՆ-ի Արևելյան շրջանի ՀՅԴ կենտկոմի քարտուղարությունը, 1976-1979 թվականներին եղել է «Արմինիըն Ուիքլի» շաբաթաթերթի վարիչ-տնօրեն, 1979-1990 և 1994-1996 թվականներին՝ ՀՅԴ «Հայրենիք» շաբաթաթերթի վարիչ-խմբագիր։

Գևորգ Տոնապետյանը մահացել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին Բոստոնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։