Գևորգ Ջահուկյան փողոց (Երևան)

Գևորգ Ջահուկյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գևորգ Ջահուկյանի պատվին։

Գևորգ Ջահուկյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն1700
ՍկիզբՀերացու փողոց
ԱվարտՉարենցի փողոց

Տվյալներ խմբագրել

Սկսվում է Հերացու փողոցի թիվ 4 և 4/1 շենքերի մոտից, հյուսիս-արևմուտքից Սարալանջի շրջանցիկ ճանապարհին զուգահեռ, անցնում դեպի հարավ-արևմուտք, ավարտվում Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հետ հատվելով[1]։

Նախկինում կոչվել է Այգեստանի 11-րդ փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  2. «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.