Գևորգ Հարությունյան (ֆուտբոլիստ)

ռուս ֆուտբոլիստ

Գևորգ Կառլենի Հարությունյան (փետրվարի 21, 1997(1997-02-21)[1], Դիմիտրովգրադ (Ռուսաստան ), Ուլյանովսկի մարզ, Ռուսաստան), ազգությամբ հայ ռուսաստանցի ֆուտբոլիստ, հարձակվող և ձախ կիսապաշտպան։

Գևորգ Հարությունյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1997(1997-02-21)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Դիմիտրովգրադ (Ռուսաստան ), Ուլյանովսկի մարզ, Ռուսաստան
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Սկսել է ֆուտբոլով զբաղվել Դիմիտրովգրադում, իսկ 12 տարեկանից զբաղվել է «Ռուբին» ակադեմիայում։ 2012/13 մրցաշրջանից հանդես է եկել թիմի երիտասարդական կազմում։ 2014/15 մրցաշրջանում «Ռուբին-2»-ի կազմում անցկացրել է երեք հանդիպում երկրորդ դիվիզիոնում։ Կազանյան ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերի 24-ին «խաբարովսկի ՍԿԱ»-ի դեմ Ռուսաստանի Գավաթի խաղում[2]։

2017 թվականի գարնանը վարձավճարով տեղափոխվել է հայկական «Փյունիկ»։ Հայաստանի առաջնությունում նորամուտի Խաղը խաղացել է 2017 թվականի մարտի 5-ին «Գանձասարի» դեմ՝ ընդմիջմանը փոխարինման դուրս գալով Արթուր Նադիրյանի փոխարեն[3]։ Առաջին անգամ աչքի է ընկել իր երկրորդ խաղում՝ 2017 թվականի մարտի 10-ին՝ գրավելով «Արարատի» դարպասը[4]։ Ընդհանուր առմամբ կես մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ երկրի առաջնությունում, ինչպես նաև 3 խաղի է մասնակցել Հայաստանի Գավաթի խաղարկությունում, որտեղ իր թիմի հետ դարձել է եզրափակչի մասնակից։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Ռուբին»։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքական, այդ թվում՝ 2015 թվականի ապրիլին ընկերական մրցաշարում երկու հանդիպում է անցկացրել ԱՄԷ-ի և Չեխիայի հասակակիցների հետ[5]։

Ֆուտբոլիստի խոսքով՝ բազմիցս հրավերներ է ստացել Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներից, սակայն «Ռուբինի» ղեկավարությունը նրան բաց չի թողել, քանի որ չեն ցանկացել, որ նա լեգեոների կարգավիճակ ունենա[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Матч СКА-Энергия — Рубин. footballfacts.ru
  3. «GANDZASAR VS. PYUNIK 2 — 0». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  4. «PYUNIK VS. ARARAT 3 — 0». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  5. Геворг Арутюнян: «Дебют за сборную принёс положительные эмоции»
  6. Геворг Арутюнян: «Рубин» не отпустил меня в юношеские сборные Армении
  7. «Нападающий казанского "Рубина" Арутюнян: я горжусь тем, что армянин». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.