Գևորգ Թումանյան

հայ բանաստեղծ

Գևորգ Մնացականի Թումանյան (հունիսի 4, 1974(1974-06-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։

Գևորգ Թումանյան
Ծնվել էհունիսի 4, 1974(1974-06-04) (49 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԶավակներԳոհար, Նարե, Վարդ Թումանյաններ
Կայքgevorgtumanyan.blogspot.com

Կենսագրություն խմբագրել

1990 թվականին ավարտել է Մ. Նալբանդյանի թիվ 11 միջնակարգ դպրոցը։

1995 թվականին ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։

1995-1997 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ Դասավանդել է Գյումրու ճարտարագիտական քոլեջում[1]։

2005 թվականից դասավանդում է Գյումրու թիվ 41 դպրոցում։

Նրա բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, պարսկերեն, վրացերեն, ֆրանսերեն, սերբերեն։

Գրքեր խմբագրել

  1. Անընդհատ անառակ որդի (բանաստեղծություններ), ՀԳՄ, Երևան, 2002։
  2. Ճախրող Սարդ (բանաստեղծություններ), ՀԳՄ, Երևան 2008։
  3. Աստվածային ժամանցներից զատ (բանաստեղծություններ), Անտարես, 2012։
  4. Գևորիկներ (բանաստեղծություններ), Արմավ հրատարակչություն, Երևան, 2017։
  5. Ունայնիկներ (բանաստեղծություններ), Գրանիշ հրատարակչություն, Երևան, 2019։
  6. Վրիպումներ (բանաստեղծություններ), Գրանիշ հրատարակչություն, Երևան, 2021։

Մրցանակներ խմբագրել

  1. «Գևորիկներ» ժողովածուն 2017 թվականին արժանացել է «ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ առաջին մրցանակին։
  2. 2023 թ. «Պոեզիա» անվանակարգում Գևորգ Թումանյանն արժանացել է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի գրական մրցույթի «Առաջին մրցանակ»-ին։ Գրքի երևանյան փառատոն

Գևորգ Թումանյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում խմբագրել

  1. Ժամանակ և բառ, Շիրակ աշխարհի գրականության ծաղկաքաղ / Խմբ.՝ Գ. Սարոյան - Երևան։ Վան Արյան, 1999։
  2. Գրական Շիրակ, Գրական ժողովածու, 2007։
  3. Արդի հայ քնարերգություն, հատ. Ա, Երևան, 2008։
  4. Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Զանգակ հրատարակչություն, 2016։
  5. Գրեգիրք, Երևան, 2017։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գյումրվա գրականություն - Գևորգ Թումանյան». gyumri-liter.do.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել