Գրում Լեյք՝ ցամաքած աղի լիճ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նևադա նահանգից դեպի հարավ։ Լճի վրայով անցնում է թռիչքի և վայրէջքի ուղի, իսկ տարածքում տեղակայված է Նելիս ավիաբազային պատկանող ռմբակոծության համար նախատեսված հրաձգարանը, (անգլ.՝ Nellis Bombing Range Test Site airport), հայտնի է նաև որպես Գոտի 51։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից 1344 մ բարձրության վրա[1], հյուսիսից հարավ երկարությունը հասնում է 6 կիլոմետրի, իսկ արևմուտքից արևելք` 4.8 կիլոմետրի[2]։ Գտնվում է համանուն Գրում Լեյք Վելլի (անգլ.՝ Groom Lake Valley) հովտում։ Ռեյչլ քաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ։

Գրում Լեյք լիճը և Գոտի 51-ը նկարահանված արբանյակից: Լճի վրայով անցնում է թռիչքի և վայրէջքի ուղի 14R/32L.

Պատմություն խմբագրել

1864 թվականին Գրումի շրջանում կապար և արծաթ հայտնաբերվեցին, «Groome Lead Mines Limited» անգլիական ընկերությունը ֆինանսավորեց այդ հանքերն, իսկ հետագայում 1970-ական թվականներին սահմանեց շրջանի ներկայիս անվանումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Query Form For The United States And Its Territories». U.S. Board on Geographic Names. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. DREAMLAND: Fifty Years of Secret Flight Testing in Nevada By Peter W. Merlin
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրում Լեյք» հոդվածին։