Գրոհ (հուշահամալիր)
«Գրոհ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Штурм»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում։ Հուշահամալիրը ներառում է Յամ-Իժորա գյուղում գտնվող ստելան (տեղադրվել է 1944 թվականին, ճարտարապետ` Յ. Մ. Զելյոնի) և Մոսկովյան խճուղու 29-րդ կիլոմետրին գտնվող կոթողը (տեղադրվել է 1957 թվականին, ճարտարապետ` Մ. Կ. Մելիկովա)։
«Գրոհ» հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1944 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Տոսնենսկի շրջան և Ցամ-Իժորա |
Շինության ձև | Հուշահամալիր |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Tosnensky District Վիքիպահեստում |
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471510280300746) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Պատմություն
խմբագրելՍտելան կառուցվել է 268-րդ հրաձգային դիվիզիայի 55-րդ բանակի կազմի մեջ մտնող մարտիկների սխրանքի հիշատակին (դիվիզիայի հրամանատար` գնդապետ Ս. Ի. Դոնսկով), որոնք 1942 թվականի հուլիսին մարտնչել են Լենինգրադյան ճակատում` Կոլպինոյի և Յամ-Իժորայի միջև։
Հուշարձանի վրա արված է հետևյալ գրությունը. «Այստեղ 1942 թվականի հուլիսի 23-ին Լենինգրադյան ճակատի քաջարի մարտիկները գրոհով նվաճեցին թշնամու հզոր ամրությունները»։ Գրությունից վերև պատկերված է Հայրենական պատերազմի շքանշանը[2]։
Կոթողը տեղադրվել է այն սահմանագծին, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին կասեցվել է գերմանական զորքերի առաջխաղացումը դեպի Լենինգրադ։ Կոթողի վրա արված է հետևյալ գրությունը. «Լենինգրադի պաշտպանության առաջնագիծ, 1941-1944 թվականներ»։ Համալիրը ներառում է նաև խորհրդային զինվորների եղբայրական գերեզման[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.