Գրո (Տեր Տակոբյան Գրիգոր Աբրահամի) (1887, փետրվարի 5, Նախիջևան - 1969, մայիսի 6, Երևան), հայ խորհրդային հոգեբույժ։ Պրոֆեսոր (1936

Picto infobox med.png
Գրո
Ծնվել էփետրվարի 5, 1887(1887-02-05)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1969
Ազգությունհայ

ԿենսագրությունԽմբագրել

Սկզբնական կրթությունըն ստացել է Նախիջևանում։ 1905 թվականին ավարտել է Երևանի գիմնազիան և ընդունվել Մոսկվայի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ 1906 թվականին տեղափոխվել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն ավարտել է 1912 թվականին և աշխատել Մոսկվայի համալսարանի նյարդային հիվանդությունների կլինիկայում։ 1925 թվականին վերադարձել է Երևան, նշանակվել հոգեբուժական հիվանդանոցի վարիչ, ապա՝ հոգեբուժական կլինիկայի տնօրեն։ Հետագայում ղեկավարել է մանկական լոգոպեդիայի, այնուևետև՝ հոգեբուժական կաբինետները։ Գրոյի աշխատանքները նվիրված են բազեդովյան հիվանդության, մանկական սպաստիկ լուծանքի, մալարիայի, շիզոֆրենիայի կլինիկայի և բուժման հարցերին։ Գրոն կազմել է նյարդաբանական տերմինների առաջին հայերեն բառարանը (լույս է տեսել 1936-ին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 232