Գրիշա Աթոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիշա Արշակի Աթոյան (1920, Բերդ, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն - 1944, Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մանկավարժ։
Գրիշա Աթոյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Բերդ, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1944 |
Մահվան վայր | Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (հիմա՝ քաղաք)։ Հայրը եղել է բոլշևիկ։ Բերդի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նույն կրթօջախում աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ։ Քսանմեկ տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել պաշտպանական մարտերին։ 1941-1943 թվականներին եղել է առաջնագծում, ծանր վիրավորվել է և զորացրվել։ Մահկանացուն կնքել է հայրենի Բերդում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 20։