Գրիգոր VI (հակապապ)

հակապապ


Գրիգոր VI (իտալ.՝ Gregorio, լատին․՝ Gregorius, 10-րդ դար - ոչ վաղ քան 1018), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հակապապ 1012 թվականին (մայիսի 18-դեկտեմբեր)։ Սարգիս IV պապի մահից հետո Կրեսցենտիոսների խմբակցությունը պապական աթոռը տալիս է ոմն Գրիգորի։ Սակայն Տուսկուլում կոմսերի կողմնակիցները, որոնք իշխանության գլուխ էին եկել, առաջադրում են իրենց թեկնածուին՝ Բենեդիկտոս VIII պապին։

Գրիգոր VI
Gregorio
հակապապ
 1012 թ․
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Սարգիս IV պապ
Հաջորդող Բենեդիկտոս VIII պապ
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 10-րդ դար
Մահ ոչ վաղ քան 1018

Գրիգորն արտաքսվում է Հռոմից և մեկնում Գեմանիա, որտեղ նա օգնություն է խնդրում Հենրիխ II կայսրից։ Վերջինս քննելով Հռոմի կանոնական օրենսդրությունը և ընտրության հանգամանքները՝ նրան իրազեկում է, որ այլևս պահանջ չունենա պապականությունից։ Դրանից հետո Գրիգորի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Friedrich Wilhelm Bautz: Gregor VI.. en: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 2. Bautz, Hamm 1990, ISBN 3-88309-032-8, Sp. 309.

Արտաքին հղումներ խմբագրել