Գրիգոր Փեշտիմալջյան

հայ փիլիսոփա, թարգմանիչ, ուսուցիչ, գրող

Գրիգոր Փեշտիմալջյան (դեկտեմբերի 24, 1778(1778-12-24), Կոստանդնուպոլիս - հունվար 1839, Կոստանդնուպոլիս), նշանավոր բնիկ հայ փիլիսոփա, մանկավարժ, թարգմանիչ և լեզվաբան։ Նա XIX դարի հայկական վերածննդի ու բարեփոխման շարժման ականավոր դեմքերից է։

Գրիգոր Փեշտիմալջյան
արմտ. հայ.՝ Գրիգոր Փէշտիմալճեան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1778(1778-12-24)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվար 1839 (60 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, ուսուցիչ և թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Փեշտիմալջյանը ծնվել է Կոստանդնուպոլսում և իր ամբողջ կյանքը նվիրել է գրելուն և սովորեցնելուն։ Նա դարձել է «Բեզցիյան» հայկական դպրոցի տնօրենը, որտեղ նա նաև սովորեցնում էր լեզու, ճարտասանություն, փիլիսոփայություն և կրոն։ 1828 թ.-ին, շուտով, Քում Կասի պատրիարքարանին նվիրված կրոնական դպրոցի հիմնադրումից հետո, նա այդտեղ առաջադրվում է որպես գլխավոր ուսուցիչ և կառավարիչ։ Նա դասավանդում է Հասկոյի հայկական հոգևոր սեմինարիայում և աշխատում է որպես տնային մասնավոր ուսուցիչ բանկիրների ընտանիքում։ Որպես մանկավարժ՝ նա աշխատում է կազմակերպությունում՝ դասագրքերի ձեռնարկների և ուսումնական ծրագրերի վրա, ինչպես նաև գրել է սահմանադրություն՝ դպրոցի կարգապահության և աշակերտների պատշաճ վարքի համար։

Գործունեություն խմբագրել

Իր կյանքի վաղ շրջանում նա սկսում է կազմել դասական հայերենի բառարան, ծրագրում է կազմել 2 հատոր, բայց ծրագիրն ընդհատվում է։

Նա ապրել է մի ժամանակ, երբ հայ հասարակության հասկացողությունը ակտիվ զբաղված էր սուր բանավեճով՝ դասական հայերենը հակադրելով ժամանակակից մայրենի լեզվին։ 1829 թ.-ին նա հրատարակում է «Գրականություն Հայկազեան լեզվին», որի ակունքը դասական հայերենի քերականությունն էր։ Նրա «Տրամաբանություն կամ արվեստ բանական» փիլիսոփայական քննախոսությունը ևս գրված էր դասական հայերենով։ Նրա այլ աշխատությունները, ինչպիսիք են՝ «Կրթության Քաղաքավարությունը» և «Լուսաշավիղը» գրված են շատ պարզ ժամանակակից հայերենով։ Փեշտիմալջյանի աշխատանքները վճռականորեն ազդում են հայերենի տառերի փոփոխություններին՝ XIX դարի վաղ ժամանակների ընթացքում։

Նա նաև սովորեցրել է և գրել փիլիսոփայական շարադրանքներ՝ ուղղված Պատչառաբանություննրի դարաշրջանին՝ հավատարիմ մնալով եվրոպական փիլիսոփաներին։ Ճնայած նրան, որ նա աշխարհիկ մարդ էր, նրա կրոնական իմացության կարևորությունը և աստվածաբանությունը չափազանց անցնում էր հոգևորականների չափից։ Ապրելով մի ժամանակ, երբ մի շարք աղանդավորներ պաշտպանում էին Հայ առաքելական եկեղեցին, նրա վարդապետությունը և նրա ավանդույթները՝ փորձելով պահպանել հայ հասարակության ազգային և կրոնական միասնությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 330