Գրիգոր Փեշտիմալճյան
Գրիգոր Փեշտիմալճյան (դեկտեմբերի 24, 1778, Կոստանդնուպոլիս - հունվար 1839, Կոստանդնուպոլիս), նշանավոր բնիկ հայ փիլիսոփա, մանկավարժ, թարգմանիչ և լեզվաբան։ Նա XIX դարի հայկական վերածննդի ու բարեփոխման շարժման ականավոր դեմքերից է։
Գրիգոր Փեշտիմալճյան արմտ. հայ.՝ Գրիգոր Փէշտիմալճեան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1778 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | հունվար 1839 (60 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, ուսուցիչ և թարգմանիչ |
Կենսագրություն
խմբագրելԳրիգոր Փեշտիմալճյանը ծնվել է Կոստանդնուպոլսում և իր ամբողջ կյանքը նվիրել է գրելուն և սովորեցնելուն։ Նա դարձել է «Բեզցիյան» հայկական դպրոցի տնօրենը, որտեղ նա նաև սովորեցնում էր լեզու, ճարտասանություն, փիլիսոփայություն և կրոն։ 1830 թվականից հայոց լեզու և կրոն է դասավանդել Միջագյուղի դպրոցում։ Այնուհետև նշանակվել է Մայր եկեղեցուն կից Մայր դպրատան ուսուցիչ (1824-1826), որտեղ վարել է ճարտասանության, տրամաբանության, հայոց լեզվի քերականության ու կրոնագիտության դասընթացները։ 1828 թվականին հիմնադրվել է Գում Գափուի «Ընծայարան» ուսումնարանը, որի տնօրեն և գլխավոր ուսուցիչ է նշանակվել Փեշտիմալճյանը։ 1830 թվականին վերաբացվել է Մայր վարժարանը, և Փեշտիմալճյանը միաժամանակ եղել է նաև նրա տնօրենը։ 1829 թվականին լույս է տեսել Փեշտիմալճյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի» աշխատությունը, որը փաստորեն գրաբարի քերականության դպրոցական դասընթաց է։ «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1-2, 1844-1846) աշխատությունը Փեշտիմալճյանը գրել է 1826 թվականից առաջ, սակայն չի ավարտել, այն լրացրել են նրա աշակերտները։ Նա դասավանդում է Խասքյոյի հայկական հոգևոր սեմինարիայում և աշխատում է որպես տնային մասնավոր ուսուցիչ բանկիրների ընտանիքում։ Որպես մանկավարժ՝ նա աշխատում է կազմակերպությունում՝ դասագրքերի ձեռնարկների և ուսումնական ծրագրերի վրա, ինչպես նաև գրել է սահմանադրություն՝ դպրոցի կարգապահության և աշակերտների պատշաճ վարքի համար։
Գործունեություն
խմբագրելԻր կյանքի վաղ շրջանում նա սկսում է կազմել դասական հայերենի բառարան, ծրագրում է կազմել 2 հատոր, բայց ծրագիրն ընդհատվում է։ Նա ապրել է մի ժամանակ, երբ հայ հասարակության հասկացողությունը ակտիվ զբաղված էր սուր բանավեճով՝ դասական հայերենը հակադրելով ժամանակակից մայրենի լեզվին։ 1829 թ.-ին նա հրատարակում է «Գրականություն Հայկազեան լեզվին», որի ակունքը դասական հայերենի քերականությունն էր։ Նրա «Տրամաբանություն կամ արվեստ բանական» փիլիսոփայական քննախոսությունը ևս գրված էր դասական հայերենով։ Նրա այլ աշխատությունները, ինչպիսիք են՝ «Կրթության Քաղաքավարությունը» և «Լուսաշավիղը» գրված են շատ պարզ ժամանակակից հայերենով։ Փեշտիմալճյանի աշխատանքները վճռականորեն ազդում են հայերենի տառերի փոփոխություններին՝ XIX դարի վաղ ժամանակների ընթացքում։
Նա նաև սովորեցրել է և գրել փիլիսոփայական շարադրանքներ՝ ուղղված Պատչառաբանություննրի դարաշրջանին՝ հավատարիմ մնալով եվրոպական փիլիսոփաներին։ Ճնայած նրան, որ նա աշխարհիկ մարդ էր, նրա կրոնական իմացության կարևորությունը և աստվածաբանությունը չափազանց անցնում էր հոգևորականների չափից։ Ապրելով մի ժամանակ, երբ մի շարք աղանդավորներ պաշտպանում էին Հայ առաքելական եկեղեցին, նրա վարդապետությունը և նրա ավանդույթները՝ փորձելով պահպանել հայ հասարակության ազգային և կրոնական միասնությունը։
Փեշտիմալճյանի աշխատությունների մեծ մասը գրել է մաքուր աշխարհաբարով։ «Կրթութիւն քաղաքավարութեան» (1829) և «Վարժութիւն բարւոք խոստովանութեան» (1854, երկուսն էլ՝ աշխարհաբար) գործերը մեծ դեր են խաղացել աշակերտների բարոյական դաստիարակության գործում։ «Լուսաշափղ․․․» (1848) գրքում Փեշտիմալճյանը պաշտպանել է բնական իրավունքի տեսությունը, ըստ նրա, միայն բնական իրավունքին համապատասխանող քաղաքացիական իրավունքը կարող է նպաստել հասարակության առաջընթացին։ Նա ղեմ է եղել միապետական, արիստոկրատական կառավարման ձևերին և պաշտպանել է ժողովրդապետությունը։ «Տրամաբանութիւն կամ արուեստ բանական» (1854, գրաբար) երկում խիստ նկատելի է 18-րդ դարի 2-րդ կեսի իտալացի փիլիսոփա Ֆրանչեսկո Սոավեի «Արվեստ բանական» գրքի ազդեցությունը։ Փեշտիմալճյանը գոյաբանական հարցերը լուծել է դեիզմի դիրքերից, իսկ իմացաբանության մեջ հետևել է Ջ․ Լոկին։ Ըստ Փեշտիմալճյանի, տրամաբանությունը հավասարապես զբաղվում է ինչպես ճշմարտության բացահայտման, այնպես էլ դրա հիմնավորման օրենքներով։ Ընդհանուր առմամբ լինելով մատերիալիստական ուղղության սենսուալիստ փիլիսոփա, որոշ հարցերում նա տուրք է տվել ռացիոնալիզմին։ Փեշտիմալճյանը ունեցել է ուսուցման ուրույն մեթոդ, դասերը դարձրել է հաճելի և գործնական, հեշտից գնացել է դեպի դժվարը, ծանոթից՝ անծանոթը։ «Ընծայարանի» համար Փեշտիմալճյանի մասնակցությամբ վերակազմվել է կանոնադրությունը, ըստ որի արգելվել է ծեծը, ֆիզիկ, պատիժը, հայհոյանքը, աշակերտների անարգական անվանումը ուսուցիչների կողմից։
Գրականություն
խմբագրել- Ծալյան Մ., Գրիգոր պատուելի Փեշտիմալճեան (17744-1837), Կահիրե, 1912։
- Ազատյան Թ., Հարիւրամեայ յոբելեան Պեզճեան Մայր վարժարանի (1830-1930), ԿՊ, 1930։
- Գասպարյան Գ. Կ., Հայ բառարանագրության պատմություն, Երևան, 1968։
- Թևոսյան Ա. Մ., Հայ տրամաբանական միտքը 19-րդ դարում, Երևան, 1976։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 330)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Փեշտիմալճյան» հոդվածին։ |