Գրիգոր Միհրանի Տոլմաջյան (հունիսի 23, 1905(1905-06-23), Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1958(1958-10-05), Մոսկվա, ԽՍՀՄ), ավիացիայի գեներալ-մայոր (1943)։ ԽՄԿԿ անդամ` 1927 թվականից։

Գրիգոր Տոլմաջյան
հունիսի 23, 1905(1905-06-23) - հոկտեմբերի 5, 1958(1958-10-05) (53 տարեկան)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կուտուզովի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1924 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ, ծառայել զանազան ավիացիոն միավորումներում։ Ավարտել է Լենինգրադի ռազմաօդային ուժերի ռազմատեխնիկական դպրոցը, ԽՍՀՄ ոազմաօդային ուժերի Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ակադեմիային կից հրամանատարների կատարելագործման դասընթացները (1934), ապա՝ նույն ակադեմիայի գրոհային ֆակուլտետը (հեռակա, 19411938 թվականին նշանակվել է Հեռավորարևելյան 2-րդ առանձին բանակի ռազմաօդային ուժերի թիկունքի պետ, 1941 թվականին՝ Հեռավորարևելյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, այդ պաշտոնում՝ 1945 թվականին մասնակցել միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ 1953 թվականին զորացրվել է։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կուտուզովի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 42