Գրիգոր Շավարշի Տաթևյան (օգոստոսի 19, 1912(1912-08-19)[1], Տեկոր - մայիսի 13, 1977(1977-05-13), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային գեներալ-մայոր (1967), ճարտարապետ, ինժեներ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1950Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։

Գրիգոր Տաթևյան
Ծնվել էօգոստոսի 19, 1912(1912-08-19)[1]
ԾննդավայրՏեկոր
Մահացել էմայիսի 13, 1977(1977-05-13) (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Մասնագիտությունճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Արշավիր Տաթևյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Տաթևյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգի Տեկոր գյուղում։ 1926 թվականից բնակվել է Բաքվում։ 1929 թվականից Հոկտեմբերյան հեղափոխության գործարանում եղել է հրշեջ։ 1939 թվականին ավարտել է Պետերբուրգի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ 1939-1941 թվականներին դասախոսել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում։ 1941 թվականից ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Աշխատել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում, 1961 թվականից եղել է 6-րդ վարչության ղեկավարի տեղակալ։ Զգալի ավանդ ունի ավիացիոն տեխնիկայի կատարելագործման բնագավառում[2]։

Մահացել է Մոսկվայում։

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1971)
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի 2 շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14495
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Գրիգոր Տաթևյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 543