Գրիգոր Սնխչյան

հայ ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1986)

Գրիգոր Լևոնի Սնխչյան (մարտի 22, 1932(1932-03-22), Սարահարթ), հայ ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1986)։

Գրիգոր Սնխչյան
Ծնվել էմարտի 22, 1932(1932-03-22) (92 տարեկան)
ԾննդավայրՍարահարթ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1959)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգյուղատնտես

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Սնխչյանը ծնվել է 1932 թվականի մարտի 22-ին Սարահարթ գյուղում (ՀՀ Լոռու մարզում)։ 1959 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1960 թվականից աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ գիտական կենտրոն). 1993-2005 թվականներին եղել է խաղողագործության բաժնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են տարբեր հողակլիմայական պայմաններում խաղողի մի շարք սորտերի և ընտրատեսակների կենսաբանական առանձնահատկություններին։

Մասնակցել է խաղողի 4 ցրտադիմացկուն և 1 ցրտահիվանդադիմացկուն սորտերի ստեղծման աշխատանքներին։

1998 թվականին դարձել է Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (Իտալիա)։

Գրիգոր Սնխչյանը մահացել է 2005 թվականի մարտի 5-ին Երևանում։

Երկեր խմբագրել

  • Селекция винограда на комплексноустойчивость В.Винифера, Е.,1989.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։