Գրիգոր Մանասարյան

ճարտարագետ-մեխանիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Հենրիկի Մանասարյան (մարտի 27, 1956(1956-03-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտություների դոկտոր (1999), պրոֆեսոր (2012)[1]։

Գրիգոր Մանասարյան
Ծնվել էմարտի 27, 1956(1956-03-27) (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Մանասարյանը ծնվել է Երևան քաղաքում, 1956 թվականի մարտի 27-ին։ 1978 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1993-1997 թվականներին եղել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար, 1998-2002 թվականներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր ռազմատնտեսագետ։

Գրիգոր Մանասարյանը 2002 թվականին նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ռազմաարդյունաբերության համալիրի և ռազմատնտնտեսական ծրագրերի վարչությունների պետ, 2003 թվականին՝ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ծրագրի տնօրեն։ 1989 թվականից Գրիգոր Մանասարյանը միաժամանակ դասախոսել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Նրա աշխատանքները վերաբերում են թրթուրավոր և անվավոր մեքենաների արագացված փորձարկումներին, թրթուրավոր մեքենաների ընթացքի կայունացման ապահովմանը և նոր շարժահաղորդների մշակմանը։

Աշխատություններ խմբագրել

  • Конспруктивно-телникомческие основа совер- шепствования жсллуитационных свойста машинно-ու- ракторного агрегата для горного земледелия, E, 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։