Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձան

Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Григорию Пономаренко), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, որը նվիրված է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990) Գրիգորի Ֆեոդորովիչ Պոնոմարենկոյին։

Picto infobox architecture.png
Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձան
Filarmonia Ponomarenko.jpg
Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձանը ֆիլհարմոնիայի շենքի առջև
Կոորդինատներ45°01′37″ հս․ լ. 38°58′15″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Կրասնոդար
Կառուցվել է2002
Շինության ձևըՀուշարձան
Կառուցել էՕլգա Յակովլևա,
Յուրի Սուբոտին
Ներկա վիճակըԿանգուն
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձան

Հուշարձանը գտնվում է ք. Կրասնոդար, Կրասնայա փողոց, 55 հասցեով[1]։

ՊատմությունԽմբագրել

Կոմպոզիտոր Գրիգորի Ֆեոդորովիչ Պոնոմարենկոն (1921-1996) 1972 թվականից ապրել է Կրասնոդար քաղաքի Կրասնայա փողոց, տուն 204, բն. 80. հասցեում։ Կոմպոզիտորը գրել է հինգ օպերետ, «Գիշերային հսկում» հոգևոր երաժշտությունը, համերգներ բայանի և նվագախմբի համար, բազմաթիվ երգեր («Օրենբուրգյան փետուրե գլխաշոր», «Ուռենին», «Չեմ զղջում, չեմ կանչում, չեմ լալիս») և այլն[1]. ընդամենը մոտ 970 ստեղծագործություն։

1996 թվականի հունվարի 7-ին Գրիգորի Ֆեոդորովիչը զոհվել է ավտովթարից[1]։ Թաղված է Կրասնոդարի Սլավոնական գերեզմանատանը։

Կրասնոդարում որոշվել է տեղադրել կոմպոզիտորի հուշարձանը։ Հայտարարվել է բաց մրցույթ, որին մասնակցել է 12 ստեղծագործական կոլեկտիվ[2]։ Հաղթող են դարձել կրասնոդարցի վարպետներ քանդակագործ Օլգա Յակովլևան և ճարտարապետ Յուրի Սուբոտինը[1]։

Հուշարձանը գիպսից քանդակվել է մոտ երկու տարի, իսկ հաստատումից հետո ձուլվել է բրոնզից Մինսկում։

2002 թվականի սեպտեմբերի 14-ին Կրասնայա փողոցի պուրակում, որտեղ ապրել է կոմպոզիտորը, տեղի է ունեցել հուշարձանի բացումը։ Բացմանը ներկա են եղել Պոնոմարենկոյի ընկերները, հարազատներն ու ստեղծագործության երկրպագուները։ Հուշարձանը բացել են նրա երգերի կատարող երգչուհի Լյուդմիլա Զիկինան և կոմպոզիտորի կինը՝ Վերոնիկա Ժուրավլյովան։

Տեխնիկական տվյալներԽմբագրել

Հուշարձանը պատկերում է քարի վրա կոստյումով նստած կոմպոզիտոր Գրիգորի Ֆեոդորովիչ Պոնոմարենկոյին։ Քարի վրա արված է հետևյալ գրությունը. «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պոնոմարենկո Գրիգորի Ֆեոդորովիչ»։

Նրա կողքին բայան է, որի վրա կոմպոզիտորը դրել է իր ձախ ձեռքը[1]։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Օլգա Յակովլևան և ճարտարապետ Յուրի Սուբոտինը[1]։

2005 թվականին քաղաքի օրվա առթիվ Պոնոմարենկոյի հուշարձանը տեղափոխվել է Կրասնոդարի Գրիգորի Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայի մուտքի մոտ[2]։ Հուշարձանը գտնվում է փողոցի հետիոտնային մասում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել