Գրետյե Կաուֆֆելդ (հոլ.՝ Greetje Kauffeld, նոյեմբերի 26, 1939(1939-11-26), Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]), նիդերլանդացի ջազ երգչուհի։ 1961 թվականին ներկայացրել է Նիդերլանդները Եվրատեսիլ երգի մրցույթում։

Գրետյե Կաուֆֆելդ
Բնօրինակ անունGreetje Kauffeld
Ծնվել էնոյեմբերի 26, 1939(1939-11-26) (84 տարեկան)
Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]
ԵրկիրՆիդերլանդներ
Ժանրերջազ, շլագեր
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլMons Records
ԱնդամակցությունThe Skymasters?
Պարգևներ
Կայքgreetjekauffeld.nl
 Greetje Kauffeld Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրետյե Կաուֆֆելդը ծնվել է 1939 թվականին։ Երաժշտական կարիերան սկսել է 1957 թվականին՝ որպես «The Skymasters» ռադիոնվագախմբի մեներգչուհի[2]։ 1961 թվականին ներկայացրել է իր երկիրը «Wat een dag» երգով Եվրատեսիլին[3]։ Երգչուհին զբաղեցրել է տասներորդ տեղը՝ հավաքելով 6 միավոր[4]։

Այնուհետև Գրետյեն տեղափոխվել է Գերմանիա, որտեղ հայտնի է դարձել շլագերային երաժշտությամբ։ Երգչուհին ակտիվորեն համերգներ է ունեցել Արևմտյան Եվրոպայում՝ հանդես գալով այնպիսի հայտնի երգիչների հետ, ինչպիսիք են Ջո Բիշոպը, Գերբ Էլիսը և Ռե Բրաունը։

1999 թվականին ստացել է Նիդերլնդական առյուծի շքանշան երաժշտության բնագավառից։ 2008 թվականին նշել է իր երաժշտական կարիերայի հիսունամյակը[5]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #132289873 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Eurovision Song Contest - Dusseldorf 2011 | News - Greetje Kauffeld to release her autobiography
  3. Wat een dag - lyrics - Diggiloo Thrush
  4. Eurovision Song Contest 1961 | Year page | Eurovision Song Contest - Baku 2012
  5. «www.ACIDJAZZHISPANO.com - Content - Greetje Kauffeld». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետյե Կաուֆֆելդ» հոդվածին։