Գրեթե անհավանական պատմություն

Գրեթե անհավանական պատմություն, ռեժիսոր Էլբերտ Տուգանովի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմը, որը նկարահանվել է «Տալլինֆիլմ» ստուդիայում, 1962 թվականին։

Գրեթե անհավանական պատմություն
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԷլբերտ Տուգանով
Բեմադրող նկարիչGeorgi Shchukin?
ՕպերատորԽեյնո Պարս
Երկիր ԽՍՀՄ
Լեզուէստոներեն
ԸնկերությունՏալլինֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1962

Սյուժե

խմբագրել

«Ռոբի և Կ» կահույքի ընկերությունում գործադուլ է սկսվել։ Բարկացած տերը որոշում է ինքը փոխարինել արհեստավորներին, սակայն դա նրան չի հաջողվում։ Տերը հուսահատված փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Նա թերթի վրա նշում է տեսնում, ինչը նրան միտք է տալիս։ Ծեր Ռոբին ծանրոց է ընդունում։ Տուփի մեջ կապիկներ են։ Եվ ահա կապիկներն աշխատացնում են մեքենաները։ Չնայած նրան, որ բազմոցները, որոնք իջեցվում են կոնվեյերից, այդքան էլ նման չեն կահույքի, տիրոջ կարծիքով, դա ավելի լավ է, քան ոչինչ։ Իսկ միգուցե դա անգամ ավելի հարմար է, հնարավոր է, որ այդպիսի կահույքը կգրավի գնորդների ուշադրությունը։ Ծեր Ռոբին գոհ է, գործը ծաղկում է։ Բայց մի օր, փորձելով աշխատանքի վերադարձնել փախուստի դիմած կապիկներին, Ռոբին ընկնում է կոնվեյերի մեջ, որը միացրել էր կապիկներից մեկը։ Եվ ուրախությամբ կապիկները տիրոջը գցում են բազմոցի մեջ, նրա վրա փակցնում մեխանիկական ստուգման նշան, որից հետո նետում են պատրաստի արտադրանքի մեջ։

Հեղինակներ

խմբագրել
  • Ռեժիսոր` Էլբերտ Տուգանով
  • Սցենարիստ` Խ. Տոմմապոեգ
  • Օպերատոր` Հեյնո Պարս
  • Նկարիչ` Գեորգի Շչուկին
  • Անիմատորներ` Կալյու Կուրեպիլդ, Պեետեր Կյուննապու
  • Կոմպոզիտոր` Խարրի Տինուրի
  • Հնչյունային ռեժիսոր` Կադի Վիհալեմ
  • Տնօրեն` Անտս Լոոման
  • Տիկնիկներ և դեկորները պատրաստել են` Գեորգի Շչուկին, Վիկտոր Կալբուս, Եվգենիա Լևոլ, Ռայվո Լայդրե
  • Խմբագիր` Սիլվիա Կիյկ

Քննադատություն

խմբագրել
  Փորձելով ավելի լիարժեք ու խորքային գիտակցել անիմացիայի գեղարվեստական հնարավորությունները՝ Տուգանովը դիմում է սատիրայի։ Նա նկարահանում է ֆիլմեր, որոնցում լայնորեն ներկայացված են գրոտեսկը, հիպերբոլը, ծաղրանկարի բոլոր հնարավոր տարրերը, արդյունավետորեն ստեղծվում են անհեթեթ և պարադոքսալ իրավիճակները։ Այսպիսով, «Գրեթե անհավանական պատմություն» ֆիլմում կահույք արտադրող գործարանի սեփականատերը, շահագրգռված լինելով գերշահույթով, գործադուլ հայտարարած բանվորների փոխարեն որոշում է վարձել «կենդանի ռոբոտներ»` կապիկներ, որոնց, նրա կարծիքով, բանանից բացի, ոչինչ պետք չէ։
- Ս. Ասենին, «Մուլտֆիլմի աշխարհ», էջ 86[1]
 

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 647. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • Асенин С.В. «Пространство мультфильма. Размышления об искусстве мультипликации и путях его развития в Эстонии» - Таллин, «Perioodika», 1986.
  • Асенин С.В. «Волшебники экрана», «Искусство», 1974, 288 стр. тираж 10000 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել