Գրեգուար Մերտենս (Grégoire Maertens, հունվարի 1, 1924(1924-01-01)[1], Բռյուգե, Բելգիա[1]), արևմտաֆլամանդացի էսպերանտիստ։ 1977- 1992 թվականներին եղել է էսպերանտագետների համաշխարհային ասոցիացիայի UEA (Universala Esperanto-Asocio или World Esperanto Association) ղեկավար կազմի անդամ։ 1980- 1986 թվականներին ընտրվել է էսպերանտագետների համաշխարհային ասոցիացիայի նախագահ[2], իսկ արդեն 1993 թվականից դարձել է ասոցիացիայի պատվավոր անդամ։

Գրեգուար Մերտենս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1924(1924-01-01)[1] (100 տարեկան)
ԾննդավայրԲռյուգե, Բելգիա[1]
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտությունէսպերանտիստ
Ծնողներհայր՝ Alfons Maertens?
Զբաղեցրած պաշտոններՀամաշխարհային էսպերանտո ասոցիացիայի նախագահ, UEA կոմիտեի անդամ և board member of UEA?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԷսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա և Institucio Hodler?
 Grégoire Maertens Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրեգուար Մերտենսը ծնվել է Բրյուգգեում, որտեղ և 1940-ական թվականներից դարձել է Էսպերանտոյի համաշխարհային շարժման ակտիվ մասնակից՝ դառնալով Բելգիայի էսպերանտիստների ֆեդերացիայի անդամ[3]։

Մերտենսը սկսել է ուսումնասիրել էսպերանտո 16 տարեկանում։ Իր առաջին քայլերը կատարել է 1940 թվականին բելգիական Բրյուգգեի «խաղաղություն և արդարադատություն» ակումբում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակումբը գործել է ստորգետնյա շինությունում։ Պատերազմից հետո շինությունը հանձնվել է ֆլամանդացի և բելգիացի էսպերանտագետներին, որտեղ տեղակայվել են ֆեդերացիայի վարչական բաժինները։ 1960- 2004 թվականներին եղել է կոմիտեի անդամ, իսկ 1977- 1992 թվականներին UEA-ի անդամ։ Նրա աշխատանքը UEA-ում շարունակվել է ընդհուպ մինչև 1986 թվականը, երբ գլխավորել է ասոցիացիան։ Ղեկավարել է ասոցիացիան երկու անգամ։ Երկար ժամանակ եղել է նաև «Հոջլեր 68» միության նախագահ։ Բացի այդ, նա ակտիվ մասնակցություն է ունեցել Բրյուսելում գտնվող ԵՄ էսպերանտագետների և Էսպերանտոյի եվրոպական միության աշխատանքներին։

Մերտենսը էսպերանտո է դասավանդել Սան Մարինոյի գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ 1992- 1995 թվականներին աշխատել է նաև որպես գանձապահ[4][5]։

1993 թվականին դարձել է Ասոցիացիայի պատվավոր անդամ, իսկ 2013 թվականին դարձել է «Հոջլեր 68» միության պատվավոր նախագահ։

Գրականություն խմբագրել

El la historio de la Esperanto-movado. Represo el la revuo ìSPEGULOî, aŭtuno 2008, pp. 134–158.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gorecka H., Korĵenkov A. Nia diligenta kolegaro (эспер.): Biografioj de 200 eminentaj esperantistojLitova Esperanto-Asocio, Sezonoj, 2018. — ed. size: 500
  2. Esperanto lacks wide support
  3. Esperanto en Antverpeno 1907—2007, p.96
  4. Eventoj n-ro 0036, 2/auxgusto — '93, retposxta versio, see paragraph La nuna situacio (The current situation)
  5. «reference to Maertens, Grégoire. 2006. » (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգուար Մերտենս» հոդվածին։