Գրամոսցիադիում թևապտուղ

բույսերի տեսակ
Գրամոսցիադիում թևապտուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Careae
Ցեղ Գրամոսցիադիում (Grammosciadium)
Տեսակ Գրամոսցիադիում թևապտուղ (G. pterocarpum)
Միջազգային անվանում
Grammosciadium pterocarpum

Գրամոսցիադիում թևապտուղ, (լատին․՝ Grammosciadium pterocarpum), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Երկամյա կամ բազմամյա, ծաղկման ժամանակ՝ գեղազարդային բույս է, որի բարձրությունը հասնում է 30-60 սմ-ի։ Հովանոցներն ունեն 5-14 ճառագայթ։ Պտուղները գծային-երկարավուն են, մեջքի կողմից սեղմված, 10-14 մմ երկարության, 4-5 մմ լայնության և 1,5-2 մմ լայնության թևերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Ամասիայի շրջակայք)։ Աճում է նաև Արևելյան և Հարավային Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-1900 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, մարգագետնատափաստանում։ Տեսակին բնորոշ է կյանքի ընթացքում մեկ անգամ ծաղկելու և պտղաբերելու հատկությունը։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնացող վտանգներն են՝ սահմանափակ արեալը, գյուղատնտեսական հանդակների ընդլայնումը և ճանապարհաշինությունը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն օգտագործվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.