Գրամշիի շրջան
Գրամշիի շրջան (ալբ․՝ Rrethi i Gramshit), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Էլբասանի գավառի չորս շրջաններից մեկը։
Գրամշիի շրջան ալբ․՝ Rrethi i Gramshit | |
---|---|
Երկիր | Ալբանիա |
Կարգավիճակ | Ալբանիայի շրջան |
Մտնում է | Էլբասանի գավառ |
Վարչկենտրոն | Գրամշի |
ԲԾՄ | 449 մետր[1] |
Բնակչություն | 35 723 մարդ (դեկտեմբերի 3, 2014)[1] |
Խտություն | 35 |
Տարածք | 695 կմ²[1] |
Ժամային գոտի | UTC+1[1] |
ISO 3166-2 կոդ | AL-GR |
Վարչական կենտրոնն Գրամշի քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 24 230 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 695 քառ.կմ տարածք։
Աշխարհագրություն
խմբագրելԳրամշիի շրջանը գտնվում է Կենտրոնական Ալբանիայում՝ ծովափի ու լեռնային շրջանների միջև։ Հյուսիսային հատվածում Մյուզեկեի դաշտավայրն է, իսկ մնացած տարածքը լեռնոտ է։ Դեպի արևմուտք բարձրությունը ծովի մակարդակից իջնում է։
Հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք հոսում է Դևոլ գետը։ Դաշտավայրում կառուցված է ջրային պատնեշ, և գետի վրա ձևավորվել է արհեստական ջրամբար։ Ծայր հարավ-արևմուտքում Տոմորր լեռն է (2414 մ)։
Բնակչություն
խմբագրելԳրամշ քաղաքում և 95 հարակից գյուղերում 2010 թվականի տվյալներով ապրում էր 24 230 մարդ, որոնց 75 տոկոսը իսլամադավան են՝ բեկթաշիներ։ Մնացածը ուղղափառ քրիստոնյաներ են։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ և սննդի արդյունաբերությամբ՝ գինիների, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությամբ։