Գրադսկի Հոլ
Մոսկվայի թատերա-համերգային երաժշտական միավորում` Ալեքսանդր Գրադսկու ղեկավարությամբ (Գրադսկի Հոլ, ոչ պաշտոնական անվանումը` Գրադսկու թատրոն), Մոսկվայի մշակութային պետական բյուջետային հաստատություն, համերգների, երաժշտական ու ստեղծագործական երեկոների անցկացման վայր։ Գտնվում է Մոսկվայի Զամոսկվորեչիե շրջանում, Կորովի Վալ փողոցում[1][2]։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | 2015 |
Կայք | gradskyhall.ru |
![]() |
Պատմություն խմբագրել
Շենքը, որտեղ գտնվում է Գրադսկի Հոլը, կառուցվել է 1957 թվականին ըստ ճարտարապետ Իվան Վլադիսլավովիչ Ժոլտովսկու նախագծի, «Բուրեվեստնիկ» կինոթատրոնի համար։ 1991 թվականին քաղաքի ղեկավարությունը շենքը փոխանցել է երգիչ և երգահան Ալեքսանդր Գրադսկուն` երաժշտական թատրոն ստեղծելու համար։ Ենթադրվում էր, որ վերակազմակերպումը պետք է իրականացվեր մասնավոր ներդրողների կողմից, սակայն հովանավորներ այդպես էլ չեն հայտնվում[3][4]։ 1998 թվականին Մոսկվայի կառավարությունը գումար է հատկացրել շենքի վերակառուցման համար[3]։ Այն ավարտել են միայն 2014 թվականին` ֆինանսավորման ընդհատումների և միջոցների անբարեխիղճ օգտագործման պատճառով։ Աշխատանքների ընթացքում վերանորոգվել է գլխավոր շենքը, ինչպես նաև` տեղադրվել են լուսային, ձայնային և ինժեներական սարքավորումներ[4][5]։ Վերակառուցումից հետո հրապարակը կազմել է 8.5 հազար քմ[1][2]։ Դրանից 6.83 քմ-ը գրավում է գլխավոր չորսհարկանի շենքը, այնտեղ է գտնվում դրամարկղը, հանդերձարանը, բազմաֆունկցիոնալ հանդիսասարահը` ամֆիթատրոնով և հանդիսատեսի 500 տեղով, փոքր դահլիճը` 150 տեղով, դերասանների հանգստի սենյակը, ձայնային և լուսային էֆեկտների վերահսկման սենյակը, պարասրահը[4][5]։ Հանդիսասրահի բեմը կարող է փոփոխվել. պոդիոումի առանձին մասեր կարող են բարձրացվել և իջեցվել[6]։ Դահլիճի պատերն ու առաստաղը սև են, հատակը փայտյա է, լուսավորումն իրականացվում է սոֆիտի տարբեր տեսակներով. շենքի յուրաքանչյուր կետից կարելի է ղեկավարել լույսի ուժգնությունը, հոսքը և երանգները։ Առաջին շարքի աթոռներն անհրաժեշտության դեպքում կարող են ծալվել[7][8]։ Կցակուռույցը 3 հարկանի շենք է` նկուղային հատվածով։ Դրա մակերեսը կազմում է 1.64 հազամ քմ։ Ներսում են գտնվում տնօրենի աշխատասենյակը, դերասանների սենյակները, խոհանոցները, պահեստը, սրճարանը[4]։ 2015 թվականի սեպտեմբերին թատրոնի աշխատանքների սկիզբը նշանավորվել է փակ համերգով, որտեղ ելույթ են ունեցել Ն. Պ. Օսիպովի անվան ազգային երաժշտական գործիքների նվագախումբը, ինքը` Գրադսկին և իր աշակերտները։ Հյուրերի թվում էին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը, երգիչ Անդրեյ Մակարևիչը և ուրիշներ[9][10][11]։ 2017 թվականին թատրոնում անց է կացվել Վլադիմիր Վիսոցկու անվան երաժշտական մրցանակաշխության պարգևատրման արարողությունը։ Միջոցառումը հեռարձակվել է ռուսական «Առաջին հեռուստաալիքով»[12]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Театр Градского в Москве может начать работу 30 декабря»։ Газета.Ру։ 2013-12-27։ Վերցված է 2017-11-04
- ↑ 2,0 2,1 «Реконструкция музыкального театра Градского завершится до конца года»։ Москва 24։ 2013-12-27։ Վերցված է 2017-11-04
- ↑ 3,0 3,1 Елена Головачева (1998-07-18)։ «Московское правительство отремонтирует Театр Александра Градского»։ Газета "Коммерсантъ"։ Վերցված է 2017-11-04
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 2014-01-09։ «Театральный центр Градского планируется ввести в эксплуатацию в январе»։ Москва 24։ Վերցված է 2017-11-04
- ↑ 5,0 5,1 Кристина Полорчян (2014-01-09)։ «В Москве завершилась реконструкция здания театра Александра Градского»։ Интернет-портал "Вечерняя Москва"։ Վերցված է 2017-11-04
- ↑ «Театр Градского завлечёт зрителей громким «Голосом»»։ Московский комсомолец։ 2014-02-17։ Վերցված է 2017-11-04
- ↑ «Информационная справка по объекту: «Московское театрально-концертное музыкальное объединение под руководством А. Градского» (ЦАО, ул. Коровий Вал, д. 3, стр. 1)»։ Комплекс градостроительной политики и строительства города Москвы։ 2014-02-17։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-17-ին։ Վերցված է 2017-11-12
- ↑ Юлия Титова (2015-11-21)։ «Скрябинские вечера в «Градский Холл»: «северное сияние» под музыку»։ РИАМО։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-16-ին։ Վերցված է 2017-11-04
- ↑ Татьяна Такиуллина (2015-06-15)։ «Александр Градский откроет свой музыкальный театр»։ Онлайн журнал StarHit։ Վերցված է 2017-11-04
- ↑ Денис Ступников (2015-09-09)։ «Иосиф Кобзон рассказал на открытии театра Градского забавную байку»։ КМ онлайн։ Վերցված է 2017-11-04
- ↑ «Музыкальный театр Александра Градского проведет благотворительный вечер»։ Газета "Замоскворечье"։ 2016-05-27։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-16-ին։ Վերցված է 2017-11-04
- ↑ «День рождения Владимира Высоцкого отметит Первый канал»։ InterMedia News Agency։ 2017-01-16։ Վերցված է 2017-11-04