Գրադարանավարի մասնագիտական վարքականոններ

Գրադարանավարի մասնագիտական վարքականոններ, կանոններ են, որոնք կարգավորում են գրադարանային համակարգի աշխատակիցների վարքը, որոնք ընդունված են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության կայքում տեղադրված են 60-ից ավելի երկրների գրադարանավարի մասնագիտական վարքականոնները[1]։

Յուրաքանչյուր երկրի գրադարանային մասնագիտական կազմակերպության մշակած վարքականոն անպայման տալիս է որոշ սկզբունքային հարցերի պատասխանը, այդ թվում՝ տեղեկատվության ազատության և ընթերցողի ազատ ընտրության իրավունքը, գրադարանների պայքարը գրաքննության դրսևորումների դեմ, մասնագիտական համերաշխության պահպանումը, գրադարանավարի մասնագիական գիտելիքների հարստացման պարտականությունը և այլն։

Ինչպիսին պետք է լինի գրադարանավարը խմբագրել

«Հայկական գրադարան. տարեգիրք», Երևան, 2002, #6

«Հայ գրադարանավարի մասնագիտական վարվեցողության վարքականոնը» 2002 թվականին պատրաստել է Հայկական գրադարանային միության հիմնադիր-նախագահ Ներսես Հայրապետյանը, որում ներկայացվել է գրադարանավարի հարաբերությունները ընթերցողների հետ։ Գրադարանավարն իր հարաբերությունները ընթերցողների հետ կառուցում է փոխադարձ հարգանքի հիման վրա, անկախ սոցիալական կարգավիճակից, ազգությունից, սեռից, տարիքից, կրոնից, քաղաքական համոզմունքներից և այլն։ «Հայակական գրադարան. տարեգրքի» 6-րդ համարում ներկայացված է հայ գրադարանավարի մասնագիտական վարվեցողության վարքականոնը (կոդեքս)[2]։

Հայ գրադարանավարի մասնագիտական վարվեցողության վարքականոն խմբագրել

  • Բոլոր օգտվողներին ապահովում է արդյունավետ, մատչելի տեղեկատվական ծառայություններով, տեղեկատվական պաշարները չի օգտագործում օգտվողներին իրենից կախման մեջ գցելու նպատակով.
  • Պայքարում է օգտվողների տեղեկատվական ազատության սահմանփակման և գրաքննության դրսևորումների դեմ.
  • Պատասխանատվություն չի կրում ընթերցողի կողմից տեղեկատվության օգտագործման հարուցած հետևանքների համար.
  • Պահպանում է օգտվողի տեղեկատվական սպասարկման գաղտնիությունը (բացառությամբ օրենքնով սահմանված դեպքերի)
  • Հարգում և պահպանում է հեղինակայի և ինտելեկտուալ սեփականության իրավունքը.
  • Պահպանում և հարստացնում է հայ ժողովրդի հոգևոր արժեքները, աջակցում է Հայաստանում բնակվող փոքրամասնությունների մշակութային զարգացմանը.
  • Հոգ է տանում գրադարանավարի մասնագիտության և գրադարանային գոծի բարձր հասարակական կարգավիճակի և հեղինակության մասին.
Հայ գրադարանավարը մարզային գրադարանում
  • Հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին, պատրաստ է աջակցել և սատարել իրենց.
  • Մասնագիտական կարողությունները, ուժը և եռանդը նվիրում է իր գրադարանին, ծառայում նրա խնդիրների իրականացմանը
  • Մշտապես բարձրացնոմ է մասնագիտական գիտելիքները, մասնակցում է գրադարանային աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներին ու միջոցառումներին
  • Սույն վարքականոնի նկատմամբ հարգանքը ՀՀ յուրաքանչյուր գրադարանային աշխատողի բարոյական պարտքը և մասնագիտական պարտականությունն է։

Գրադարանների իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև գրադարանային ոլորտում հանրապետությունում իրականացվող պետական քաղաքականության մասին առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը այստեղ[3]։

Գրադարանավարի ներկայիս վարքականոնը հիմնվում է բարոյականության համընդհանուր չափանիշների և սկզբունքների վրա։ Վարքականոնում տեղեկատվության ազատության իրավունքը դիտարկվում է որպես գրադարանային սպասարկման անկյունաքարերից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Codes of Ethics for Librarians by countries». IFLA website (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Ներսես Հայրապետյան. «Հայկական գրադարան. տարեգիրք», Երևան, 2002, #6.
  3. «Հարցազրույց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանի հետ». syuniacyerkir.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.