Գվադելուպյան տիրամայր (իսպ.՝ Nuestra Señora de Guadalupe)՝ Լատինական Ամերիկայում առավել պաշտելի սուրբ։ Կաթոլիկ եկեղեցին այս կտավը պաշտում է նրա անձեռակերտ լինելու համար, որտեղ Տիրամայրը թուխ է պատկերված։

Գվադելուպյան Տիրամայր
իսպ.՝ Nuestra Señora de Guadalupe
տեսակՏիրամոր պատկեր
նկարիչանհայտ
տարի1531
ստեղծման վայրՄեխիկո
ստեղծման երկիրՄեքսիկա
նյութկտավ
գտնվում էԳվադելուպյան Տիրամոր եկեղեցի
Ծանոթագրություններ
 Our Lady of Guadalupe (Tepeyac) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Առաջին աղբյուրներից է հանդիսանում 1649 թվականի Լուիս Լասո դե լա Վեգայի գրառումները, համաձայն որի, 1531 թվականին Տիրամայրը չորս անգամ հայտնվել է մեքսիկացի գյուղացի Խուան Դիեգոյին։ Առաջին անգամ Տիրամայրը Խուան Դիեգոյին հայտնվել է դեկտեմբերի սկզբին Տեպեյակ բլրի գագաթին (Մեխիկոյի հյուսիսում)։ Նա խոսել է Խուան Դիեգոյի հետ, և հայտնել իր ցանկությունը, որպեսզի այդ վայրում վանք կառուցվի։ Նա պատվիրել է, որպեսզի վերջինս այդ մասին հայտնի Մեխիկոյի եպիսկոպոսին։ Տիրամոր պատկերը նման է եղել տեղացի հնդկացի գեղեցկուհու։ Խեղճ գյուղացին լսելով անծանոթ գեղեցկուհուն գալիս է եպիսկոպոս Խուան դե Սումառագայի մոտ։ Վերջինս լսելով նրան, չի հավատում։ Վերադառնալով տուն Դիեգոն բլրի վրա նորից է տեսնում Տիրամորը և պատմում, որ եպիսկոպոսը չհավատաց իրեն։ Տիրամայրը նորից է պատվիրում գնալ եպիսկոպոսի մոտ և հայտնել իր խնդրանքը, նշելով, որ այդպես է ցանկանում Աստվածամայրը։ Կիրակի Խուան Դիեգոն նախ գնում է եկեղեցի, ապա նոր եպիսկոպոսի մոտ, որն էլ դեռ կասկածելով, խնդրում է Դիեգոյին փոխանցել Տիրամորը, որ իրեն հարկավոր է ինչ որ նշան։ Վերադառնալով, բլրի վրա Դիեգոն հանդիպում է Տիրամորը, որն էլ պատվիրում է նրան հաջորդ օրը գալ նշանի ետևից։ Երկուշաբթի Խուան Դիեգոն պատրաստվելով այցելել հիվանդ քեռուն, փոխում է ճանապարհը, որպեսզի չհանդիպի Տիրամորը, սակայն նորից հանդիպում է նրան։ Նա հանգստացնում է գյուղացուն, ասելով, որ պետք չէ շտապել հիվանդի մոտ, քանի որ նա արդեն առողջ է և ավելի լավ է գնալ բլրի գագաթ և վերցնել իր խոստացած նշանը։ Երբ Դիեգոն բարձրանում է բլրի վրա, տեսնում է, որ չնայած ձմռան եղանակի, ամբողջ գագաթը ծածկված է ծաղկած վարդերով։ Նա քաղում է մի քանիսը և փաթաթելով թիկնոցի մեջ ճանապարհվում եպիսկոպոսի մոտ։ Երբ բացում է թիկնոցն ու վարդերը թափում ներքև, ներկաները բոլորը խոնարհվում են՝ թիկնոցի վրա տեսնելով Տիրամոր պատկերը։ Բլրի վրա կառուցվում է վանք՝ ի պատիվ Գվադելուպյան Տիրամոր, որտեղ սկսում են այցելել միլիոնավոր ուխտավորներ ամբողջ Ամերիկայից։ Ի վերջո հեթանոս ացտեկները սկսում են մկրտվել։ Գվադալուպյան Տիրամոր այս վարկածն ունի նաև հակառակորդներ, որոնք կասկածի տակ են առնում Խուան Դիեգոյին։ Այնուամենայնիվ 2002 թվականին Խուան Դիեգոն սրբադասվել է և ստացել Խուան Դիեգո Կուաուհտլատոատցին անունը։ Բազիլիկի հիմքը, որը կառուցվել էր ХVIII դարում, խիստ խարխլվել էր, ինչի պատճառով այն 1709 թվականին երկար ժամանակով փակվեց։ 1976 թվականին հին բազիլիկի կողքին կառուցվեց նորը՝ նախատեսված 20 հազար մարդու համար։

Գիտական հետազոտություններ

խմբագրել

1947-1982 թվականներին Տիրամոր պատկերը և թիկնոցը, որի վրա նա պատկերված է, ենթարկվել է փորձաքննության առնվազն երեք անգամ տարբեր անկախ փոձագետների կողմից, որի արդյունքում փորձագետները չեն եկել մեկ ընդհանուր համաձայնության գործվածքի վրա գտնվող պատկերի բնույթի վերաբերյալ[1]։ Ընդ որում փորձագետների եզրակացությունները բավականին հակասական են։

 
Գվադելուպյան Տիրամոր թիկնոցը

Քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռիխարդ Կուն պնդում է, որ պատկերի ստեղծման համար օգտագործված ներկանյութերը չունեն ոչ բնական, ոչ օրգանական և ոչ էլ կենդանական ծագում[2]։ 1979 թվականին Ֆիլիպ Կելախան և Ջոդի Բ․ Սմիթը ինֆրակարմիր լույսով ուսումնասիրելուց հետո հայտարարեցին, որ իրենց կարծիքով, դեմքը, ձեռքերը, հագուստը և ծածկոցը ստեղծվել են միանգամից, առանց ուղղումների և առանց տեսանելի վրձնահարվածների[3]։ Իսկ Գվադելուպյան հետազոտությունների կենտրոնից պերուացի ինժեներ Խոսե Աստե Թոնսմանի պնդմամբ, պատկերի հայացքի թվային սկանավորման արդյունքում, աչքերում պահպանվել են Խուան Դիեգոյի արտացոլանքը, ընդ որում երկու աչքում էլ նույն պատկերն է միայն տարբեր ռակուրսներից, ճիշտ այնպես, ինչպես մարդկային աչքերում արտացոլվում է այն, ինչ կատարվում է շրջապատում[4]։

 
Տիրամոր դեմքը

Մի շարք փորձագետներ պնդում են, որ կտավը չի պարունակում ոչ մի գրունտային շերտ, որը պարտադիր է ներկելուց առաջ։ Նրանք նաև նշում են կտավի և պատկերի արտակարգ պահպանվածությունը, այն դեպքում երբ կակտուսի մանրաթելերից պատրաստված կտորը երկարակյաց չէ (20 տարուց այն մաշվում է)։ Այս դեպքում թիկնոցը 500 տարեկան է, ընդ որում 130 տարի պահպանվել է ապակով չծածկված, ենթարկվելով մթնոլորտի, լույսի, մոմի ծխի և հավատացյալների համբույրների ազդեցությանը։ Միաժամանակ կան աղբյուրներ, համաձայն որոնց, ինֆրակարմիր հետազոտությունը և խոշոր պլանի պատկերները ցույց են տալիս, որ օգտագործված է պիգմենտ դեմքի շրջանում կտավը ծածկելու համար։ Նկատվում է նաև ճաքեր ուղղահայաց կարի երկայնքով և հետքեր, որոնք հիշեցնում են էսքիզի գծեր։ Դիմանկարիչ Գլեն Թեյլորը նկատում է, որ Տիրամոր մազերը կենտրոնում չեն, աչքերի ուրվագծերը այնպիսին են, որոնք լինում են նկարներում, սակայն ոչ բնության մեջ, իսկ դիմագծերը արված են վրձնով, ինչը վկայում է այն մասին, որ նկարը արտատպված է ոչ արհեստավարժ նկարչի կողմից, բայց վարպետորեն կեղծվել է[5]։

Գրականություն

խմբագրել
  • Francis Johnston: So hat Er keinem Volk getan. Das Wunder von Guadalupe. Christiana 1998, ISBN 3-7171-0882-4.
  • Gisela Ermel: Rätselhafte Tilma von Guadalupe, Argo-Verlag, Marktoberndorf 2002, ISBN 3-9807812-9-1.
  • Paul Badde: Maria von Guadalupe. Wie das Erscheinen der Jungfrau Weltgeschichte schrieb. Ullstein, Berlin 2004, ISBN 3-550-07581-2.
  • Lars A. Fischinger: Das Wunder von Guadalupe. Silberschnur 2007. ISBN 978-3-89845-174-1.

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Загадка Гваделупской Девы Марии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Guerra, Giulio Dante. «La Madonna di Guadalupe. 'Inculturazione' Miracolosa.» Christianita. n. 205—206, 1992». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Sennott, Br. Thomas Mary. "The Tilma of Guadalupe: A Scientific Analysis». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. Encyclopedia of the Unusual and Unexplained //Virgin of Guadalupe
  5. ‘Miraculous’ Image of Guadalupe — CSI