Գուֆին և նրա ջոկատը (անգլ.՝ Goof Troop), Walt Disney Televisionի անիմացիոն սերիալը։ Այլ անվանումներն են՝ «Գուֆին և Մաքսը», «Գուֆիի ջոկատը»։ 1995 թվականին, որպես մուլտսերիալի շարունակություն, ստեղծվեց «Գուֆիի արձակուրդները» լիամետրաժ մուլտֆիլմը։ Իսկ 2000 թվականին ստեղծվեց երկրորդ մուլտֆիլմը՝ «Անուղղելի Գուֆին»։

Գուֆին և նրա ջոկատը
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրfamily television series?, կատակերգական հեռուստասերիալ և արկածային հեռուստասերիալ
ՍտեղծողՈւոլթ Դիսնեյ ընկերություն
ՁայնագրումԲիլ Ֆարմեր, Ջիմ Քամինգս, Դանա Հիլ, Էյթրիլ Ուինչել, Ռոբ Փոլսեն, Նեմսիո Քարթրայթ և Ֆրենկ Ուելքեր
ԵրաժշտությունՄարկ Ուոթերս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company և հեռուստատեսային սինդիկացիա
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ79
ԸնկերությունDisney Television Animation
Էկրաններին է
դեկտեմբերի 5, 1992
Սերիայի տևողություն23 րոպե
ՀաջորդԳուֆիի արձակուրդները
movies.disney.com/goof-troop

Սյուժե խմբագրել

Գուֆին շուն է, որն ընկնում է տարբեր պատմությունների մեջ։ Մի օր նա որոշում է իր որդուն տանել իր հայրենի քաղաք՝ Սփուներվիլ, որտեղ մնացել էին իր դպրոցական ընկերները՝ Փիթը և նրա կինը՝ Փեգը։ Փիթին դուր չի գալիս Գուֆիի վերադարձը, քանի որ նա հիշում էր բեյսբոլի այն խաղը, որտեղ նրանք պարտվել էին Գուֆիի պատճառով։ Եվ նա որոշում է ամեն գնով Գուֆիին ետ ուղարկել։ Գուֆիի և Փիթի հարաբերություններին զուգահեռ, մուլտսերիալում երևում է նաև Մաքսի և Փիջեյի ընկերական հարաբերությունները։

Արտադրություն խմբագրել

Walt Disney Television, 1992-1993 թվականներ։ Սերիաները 79ն են՝ յուրաքանչյուրը 22 րոպե տևողությամբ։ Ունի 2 եթերաշրջան։

Կերպարներ խմբագրել

  • Գուֆի (անգլ.՝ Goofy), մուլտսերիալի գլխավոր կերպարը։ Աչքի է ընկնում հիմարությամբ և ցրվածությամբ, բայց շատ բարի սիրտ ունի։ Իր ձախորդության պատճառով ընկնում է տարբեր անհաջող պատմությունների մեջ, որոնք իր համար միշտ լավ են ավարտվում։
  • Մաքս (անգլ.՝ Max), մուլտսերիալի երկրորդ գլխավոր կերպարը, Գուֆիի որդին։ Նա տարբերվում է հորից իր բնավորությամբ և խառնվածքով։ Մաքսը 11-ամյա խելացի երեխա է, ով սիրում է ընկնել տարբեր արկածների մեջ իր ընկերոջ՝ Փիջեյի հետ։ Նա շատ է սիրում իր հորը։
  • Փիթ (անգլ.՝ Pete), Գուֆիի հարևանը և մուլտսերիալի գլխավոր բացասական կերպարը։ Անսկզբունք բիզնեսմեն է, որը զբաղվում է օգտագործված ավտոմեքենաների առևտրով և միշտ պատրաստ է խաբել միամիտ հաճախորդներին։ Սիրում է շփվել իր կնոջ հետ և չափից դուրս սիրալիր է նրա հետ։ Տանել չի կարողանում Գուֆիին, չնայած հաճախ փորձում է օգտագործել նրան հօգուտ իր շահերի։ Գուֆին հաճախ նրան փրկում է տարբեր վատ իրավիճակներից։ Ամենից շատ սիրում է լավ ուտել և զբաղվել ձկնորսությամբ։ Վախենում է բարձրությունից։
  • Փեգ (անգլ.՝ Peg), Փիթի կինը։ Նա գեղեցիկ է և վճռական կինէ, ինչը երևում է իր դեպի ամուսինը ունեցած վերաբերմունքից։ նա մեծ ազդեցություն ունի ամուսնու վրա։ Ունի շատ բարձր ձայն, որի միջոցով էլ հաճախ կարողանում է ազդել Փիթի վրա։
  • Փիջեյ (անգլ.՝ P.J.), Փիթի և Փեգի որդին։ Ունի ֆլեգմատիկ բնավորություն և մի քիչ վախենում է իր հորից։ Նա բարի է, սիրում է ընկերություն անել Մաքսի հետ։ Նա միշտ փորձում է հեռու մնալ անհարմար իրավիճակներից, բայց միշտ ընկնում է դրանց մեջ Մաքսի կամ Փիթի պատճառով։
  • Փիստոլ (անգլ.՝ Pistol), Փիթի և Փեգի վեցամյա դուստրը։ Հաճախ ընկնում է արկածների մեջ։
  • Վաֆլյա, Գուֆիի կատուն։
  • Ռաշպիլ, Փիթի ընտանիքի շունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել