Գուրգեն Մելիքսեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Հակոբի Մելիքսեթյան (հունիսի 1, 1986, Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան և Ռուսաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 1, 1986 (37 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ[1] | ||||||||
Դիրք | կիսապաշտպան, հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | անհայտ | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Մոսկվայի «Լոկոմատիվի» դպրոցի սան է, որի երիտասարդական կազմում 2004 թվականին մասնակցել է Ռուսաստանի երիտասարդական առաջնությանը՝ անցկացնելով երեք խաղ։ 2005 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Նիկա» ակումբ, որի կազմում հանդես է եկել Երկրորդ դիվիզիոնի առաջնությունում։ 2007 թվականին տեղափոխվել է հայկական «Գանձասար» (Կապան) ակումբ, որի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության 11 խաղի։ 2007 թվականից հետո նրա մասին այլևս տեղեկություններ չկան, և Հայաստանի պաշտոնական ակումբների կայքերում նրա խաղերը չեն հիշատակվել։
Հավաքական խմբագրել
Գուրգեն Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, որպեսզի նախապատրաստվի Եվրոպայի 2005 թվականի առաջնության խաղերին։ Պատանեկան հավաքականում իր նորամուտը կատարել է այդ առաջնությունում 2005 թվականի մայիսի 27-ին՝ մասնակցելով Իտալիայի հավաքականի դեմ խաղին[2]։ Հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական[3], որի կազմում անցկացրել է երեք խաղ[4]։
Տարկետում բանակից խմբագրել
2011 թվականի հունվարին 27-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների՝ Արթուր Ստեփանյանին, Գուրգեն Մելիքսեթյանին և Սերգեյ Հովհաննիսյանին տալ տարկետում բանակից[5]։ Հետագայում պարզվել է, որ այդ մարդկանց մասին հիշատակված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում. այդ մարդիկ չէին հրավիրվել ֆուտբոլի ազգային հավաքական, և նրանց մասին ոչինչ հայտնի չէր։ Չնայած հասարակության հետ կապերի պատասխանատուի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը բացատրել է, թե ովքեր են այդ մարդիկ, ֆուտբոլիստներին գտնել չի հաջողվել[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Дни рождения жителей Армавира». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Профиль на сайте УЕФА(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ «Самвел Петросян: "У нас всегда была одна цель – победить и выйти в следующий этап"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Профиль на сайте Федерации футбола Армении (ռուս.)
- ↑ Несуществующих футболистов национальной сборной Армении освободили от армии
- ↑ Ֆուտբոլիստների անվան տակ ո՞ւմ է տարկետում տվել կառավարությունը՝ հայտնի չէ