Արթուր Ստեփանյան (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Արթուր Ստեփանյան (ապրիլի 14, 1987(1987-04-14), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։

Արթուր Ստեփանյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1987(1987-04-14) (37 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 192 սմ
Քաշ 87 կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Ռուսաստան Սոկոլ 3 (0)
2006 Հայաստան Փյունիկ 9 (1)
2007 Ռուսաստան Սատուրն 1 (0)
2007 Ռուսաստան Սատուրն 0 (0)
2008-2010 Ռուսաստան Ամկար 0 (0)
2008  Ռուսաստան Չեռնոմորեց 7 (0)
2009  Ռուսաստան Գորնյակ 14 (3)
2009  Ռուսաստան Տյումեն 8 (0)
2010 Ռուսաստան Գազովիկ 4 (1)
2010 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 10 (0)
Ազգային հավաքական
2006-2008 Հայաստան Հայաստան (երիտ.) 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Ստեփանյան (այլ կիրառումներ)

Կարիերա խմբագրել

Վլադիկավկազի «Юность» մարզադպրոցի սան է։ Հանդես է եկել Սարատովի «Սոկոլ», Երևանի «Փյունիկ», «Սատուրն», Պերմի «Ամկար» ակումբներում, ինչպես նաև վարձավճարով խաղացել է Նովորոսիյսկի «Չեռնոմորեցում»։ 2010 թվականի սկզբին տեղափոխվել է «Գազովիկ»։ Առաջնության երկրորդ կեսից հանդես է եկել «Նեֆտեխիմիկ» ակումբում։

Տարկետում բանակից խմբագրել

2011 թվականի հունվարին 27-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների՝ Արթուր Ստեփանյանին, Գուրգեն Մելիքսեթյանին և Սերգեյ Հովհաննիսյանին տալ տարկետում բանակից[1]։ Հետագայում պարզվեց, որ այդ մարդկանց մասին հիշատակված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում. այդ մարդիկ չէին հրավիրվել ֆուտբոլի ազգային հավաքական, և նրանց մասին ոչինչ հայտնի չէր։ Չնայած հասարակության հետ կապերի պատասխանատուի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը բացատրել է, թե ովքեր են այդ մարդիկ, ֆուտբոլիստներին գտնել չի հաջողվել[2]։

Ձեռքբերումներ խմբագրել

  •   «Սոկոլ»
    • Առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր - 2004
  •   «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն - 2006
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2006
    • Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2006

Անձնական կյանք խմբագրել

Ռուսաստանցի ֆուտբոլիստ և մարզիչ Կալին Ստեփանյանի որդին է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել