Գուրգեն Միքայելի Ավդալյան (սեպտեմբերի 13, 1929(1929-09-13)[1], Սարչապետ, Հայաստան), գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1971

Գուրգեն Ավդալյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1929(1929-09-13)[1] (94 տարեկան)
ԾննդավայրՍարչապետ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1962)[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]
Լենինի շքանշան[1] և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է սեպտեմբերի 13-ին, ՀԽՍՀ Կալինինոյի շրջանի Սարչապետ գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1962)։ Եղել է Սարատովկա գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ (1959-1965

1965-1973 թվականներին Կալինինոյի խորհրդային տնտեսության տնօրեն, 1973 թվականից ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի առաջին քարտուղարը։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Պարգևներ խմբագրել

Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը Ավդալյանին շնորհվել է գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում Ավդալյանի մատուցած ծառայությունների համար։ Ավդալյանը եղել է ՀԿԿ 13–15-րդ և ՍՄԿԿ 14-րդ համագումարների պատգամավոր, ՀՍՍՀ 7-րդ և 8-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 609