Գուշակության ոսկորներ

Գուշակության ոսկորներ (չին.՝ Hani 甲骨), բնորոշ է Շան կայսրության (XIV-XI դդ., մ.թ.ա.) կենդանիների ոսկորների արտեֆակտից կամ կրիաների պատյաններից, որոնք քուրմերը առաջնորդի ներկայությամբ զոհասեղանի արյան մեջ էին թաթախում և տաքացնում կրակի վրա մինչև շիկանալը։ Գուշակությունը կատարվում էր առաջացած ճեղքվածքների տեսքով։ Արդյունքները հիերոգլիֆների տեսքով քսում էին ոսկորի վրա, որը հայտնի է ցզյագուվեն անվամբ, այդ գրությունները պատկերացում էին տալիս չինական գրի նախնական տեսքի մասին։

19-րդ դարի վերջին Շանի դարաշրջանի ոսկորները օգտագործվում էին չինական ավանդական բժշկության մեջ որպես մալարիայի դեղամիջոց և դանակից վերքերի համար։ Միայն 1899 թվականին բացահայտվեց նրանց իրական ծագումը և նպատակը, որից հետո ոսկորները հավաքածուների նորաձևության առարկա դարձան։

Չինաստանի հանրապետության հնէաբանները կազմակերպեցին համակարգված որոնումներ և գուշակության ոսկորների հավաք՝ որպես չինական գրի հին հուշարձաններ։ Անյանը դարձավ այդ տարածաշրջանի խոշորագույն հնագիտական հետազոտությունների կենտրոն։ Հիմնվելով այնտեղի գտածոների վրա՝ հնարավոր էր վերականգնել Շանգ տիրակալների ամբողջական տոհմը։

Հետազոտությունների առաջընթացը և նոր հայտնագործություններըԽմբագրել

Վերանայելով ոսկորների ուսումնասիրության առաջին 60 տարիները` Դուն Ցզոբինը (1895-1963), որին երբեմն անվանում էին այդ տեսության <<հայր>>, հոռետեսորեն նշեց, որ նա իր գագաթնակետին հասավ 1930-ականներին։ Սակայն շուտով իրար հաջորդեցին երկու հիմնական գտածոներ։

1973 թվականին Սյաոտունից (Անյանգ) հարավ կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվեց ավելի քան 5000 ոսկոր և արկ (ևս 579 մակագրված միավոր գտնվել է 1991 թվականին Հուայուանչժանում)։

1976 թվականին Ֆենչույում (Ցիշան, Շենսի) Արեւմտյան Չժոու շրջանի պալատի մնացորդներում հայտնաբերվել են կրիայի պատյանների մոտավորապես 17 հազար բեկորներ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Shaughnessy, Edward L. Afterword // Written on Bamboo and Silk: The Beginnings of Chinese Books and Inscriptions / Tsuen-Hsuin Tsien. — Second edition. — University of Chicago Press, 2004. — P. 211-2. — 320 p. — ISBN 978-0226814186

ԳրականությունԽմբագրել

  • Мантика // Атеистический словарь / Абдусамедов А. И., Алейник Р. М., Алиева Б. А. и др.; Под общ. ред. Новиков, Михаил Петрович. — 2-е изд., испр. и доп. — М.: Политиздат, 1985. — С. 252. — 512 с. — 200 000 экз.
  • Крюков М. В. «Язык иньских надписей». Москва, 1973.