Գունունգ Լյոսեր
Գունունգ Լյոսեր (ինդոն.՝ Taman Nasional Gunung Leuser), ազգային պարկ Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում՝ Հյուսիսային Սումատրա և Աչեհ նահանգների սահմանին[2]: Ազգային պարկը կոչվում է Լյոսեր լեռան անունով, որը գտնվում է իր տարածքում:
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Մասն է | Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հյուսիսային Սումատրա և Աչեհ (նահանգ) |
Հիմնվել է | 1980 |
Մակերես | 7927 կմ² և 862 975 հեկտար |
Երկարություն | 150 կիլոմետր |
Լայնություն | 100 կիլոմետր |
ԲԾՄ | 2022 մետր |
Անվանված է | Gunung Leuser? |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
ԱշխարհագրությունԽմբագրել
Գունունգ Լյոսերը ձգվում է 150 կմ երկարությամբ և ավելի քան 100 կմ լայնությամբ: Դրա մեծ մասը ծածկված է լեռներով: Տարածքի 40 %-ը (հիմնականում հյուսիսում) գտնվում է ավելի քան 1500 մ բարձրության վրա, և միայն 12 %-ը՝ ցածրադիր հարավային կեսում՝ 600 մետրից ցածր բարձրության վրա։ Մոտ 25 կմ այգին անցնում է ափերի երկայնքով: Այգու տարածքում կան ավելի քան 2700 մ բարձրությամբ 11 գագաթներ, ամենաբարձր կետը Լյոսեր լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 3466 մ է:
Այգում ընդգրկում է բազմաթիվ տարբեր էկոհամակարգեր: Այգու ներսում է գտնվում օրանգուտանների պահպանության համար նախատեսված Բուկիտ Լավանգ արգելոցը: Բուկիտ-Բարիսան Սեթալան և Քերինչի Սեբլաթ ազգային պարկերի հետ միասին Գունունգ Լյոսերը կազմում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը կոչվում է Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ[3]:
Կենդանական աշխարհԽմբագրել
Գունունգ Լյոսերը Սումատրայի օրանգուտանի՝ ներկայում պահպանված երկու կենսամիջավայրերից մեկն է[4]: 1971 թվականին Հերման Ռիքսենն ստեղծել է Քեթամբե հետազոտական կայանը, որը հատուկ նվիրված էր օրանգուտանների բնակության տվյալ վայրի ուսումնասիրությանը[5]: Այգու մյուս կաթնասուներն են Սումատրայի փիղը, Սումատրայի վագրը, Սումատրայի ռնգեղջյուրը, սիամանգը, Սումատրայի սերաուն, զամբարը և հովազակատուն[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/ecological-sciences/biosphere-reserves/asia-and-the-pacific/indonesia/gunung-leuser/
- ↑ World Database on Protected Areas: «Entry of Gunung Leuser National Park»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին
- ↑ «Tropical Rainforest Heritage of Sumatra»։ UNESCO World Heritage Centre։ UNESCO։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2008-12-28
- ↑ S. A. Wich; I. Singleton; S. S. Utami-Atmoko; M. L. Geurts; H. D. Rijksen; and C. P. van Schaik The status of the Sumatran orang-utan Pongo abelii: an update(անգլ.) // Flora & Fauna International : journal. — 2003. — Т. 37. — № 1. — С. 49. —
- ↑ S. A. Wich; S. S. Utami-Atmoko; T. M. Setia; H. D. Rijksen; C. Schürmann, J.A.R.A.M. van Hooff and C. P. van Schaik Life history of wild Sumatran orangutans (Pongo abelii)(անգլ.) // Journal of Human Evolution : journal. — 2004. — Т. 47. — № 6. — С. 385—398. — — PMID 15566945.
- ↑ «Ministry of Forestry: Gunung Leuser National Park»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-05-ին , retrieved 2010-01-07
Արտաքին հղումներԽմբագրել
- «Գունունգ Լյոսեր ազգային պարկի կայքը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-24-ին