Գունավոր տպագրության տպարան

տպարան Երևանում

Գունավոր տպագրության տպարան, տպարան Երևանում։

Գունավոր տպագրության տպարան
Տեսակտպարան
Հիմնադրված է1978
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայկական ԽՍՀ և  Հայաստան

Պատմություն խմբագրել

Հիմ­նադրվել է 1978 թվականին՝ որպես ՀԽՍՀ Հրատպետկոմի տպարան։ 1996 թվականից կոչվել է «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն։ Տնօրեն՝ Միքայել Գևորգյան։

Հանրապետությունում առաջին օֆսեթ եղանակով գունավոր տպագրության տպարանն էր՝ ժամանակի բարձրակարգ սարքավորում­ներով հագեցած։ Տպագրել է գունավոր տպագրության արտադրանքի հիմնական մասը՝ գրքեր, ալբոմ­ներ, պլակատներ, պիտակներ և այլն։

1986 թվականին տարեկան արտադրանքը կազմել է 44 մլն թերթ-արտատիպ և 210 մլն ներկ-արտատիպ։

Գունավոր տպագրության տպարանում են տպագրվել եռահատոր «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի 1-ին ու 2-րդ (1993, 1996) և «Հայկական համառոտ հանրագիտարանի» (հ. 1–4, 1990–2003) հատորները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։