«Գումարի մի մասը» (անգլ.՝ A Piece of the Action), ամերիկյան քրեական կատակերգություն։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սիդնի Պուատյերը, Բիլ Քոսբին, Ջեյմս Էռլ Ջոնսը։ Սա Պուաթյեի երրորդ ֆիլմն է Քոսբիի հետ, «Շաբաթ երեկո քաղաքի ծայրամասում» և «Եկեք դա նորից անենք» ֆիլմերից հետո։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1977 թվականի հոկտեմբերի 7-ին։

Գումարի մի մասը
անգլ.՝ A Piece of the Action
Երկիր ԱՄՆ
Ժանրբադի մուվի, ֆիլմ կողոպուտի մասին և blaxploitation
Թվականհոկտեմբերի 7, 1977
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիդնի Պուատյե
Սցենարի հեղինակCharles Blackwell?
ԴերակատարներԲիլ Քոսբի, Ջեյմս Էրլ Ջոնս, Սիդնի Պուատյե[1], Denise Nicholas?[1], Jason Evers?[1], Մարկ Լոուրենս[1], Շերիլ Լի Ռալֆ[1], Eric Laneuville?[1], Ernest Lee Thomas?[1], Estelle Evans?[1], Frances Foster?[1] և Angus Scrimm?[1]
ՕպերատորDonald M. Morgan?
ԵրաժշտությունCurtis Mayfield?
ՄոնտաժՓեմբրոուք Ջ․ Հերինգ
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն135 րոպե[2]

Սյուժե խմբագրել

Դեյվ Անդերսոնը (Բիլ Քոսբի) և Մեննի Դարելը (Սիդնի Պուատյե) առաջին դասի երկու գողեր են, որոնց երբեք չեն կարողանում բռնել։ Ջոշուա Բերկը թոշակառու հետախույզ է, ով բավականաչափ ապացույցներ ունի նրանց ճաղերի հետև ուղարկելու համար։ Փոխարենը լռության դիմաց առաջարկում է աշխատել անչափահաս իրավախախտների կենտրոնում։ Սկզբում նրանք հրաժարվում են, բայց ժամանակի ընթացքում ձեռք են բերում երեխաների վստահությունն ու հիացմունքը։ Ամեն ինչ լավ է ընթանում, մինչև ինչ-որ մեկը նրանց ասում է, որ վերջին կողոպուտը կատարեն.. կամ․․.

Վերաարտադրություն խմբագրել

2002 թվականին հայտարարվել է, որ Ուիլ Սմիթը և Overbrook Entertainment ընկերությունը մտադիր են վերարտադրել ֆիլմը։ Սմիթը ծրագրում էր հրավիրել Էդի Մերֆիին, Մարտին Լոուրենսին և այլ աֆրոամերիկացի դերասանների[3][4]։

Դերերում խմբագրել

  • Սիդնի Պուատյե - Մեննի Դարել
  • Բիլ Քոսբի - Դեյվ Անդերսոն
  • Ջեյմս Էռլ Ջոնս - Ջոշուա Բերկ
  • Դենիզ Նիկոլաս - Լիլա Ֆրենչ
  • Հուփ Քլարկ - Սառա Թոմաս
  • Թրեյսի Ռիդ - Նիկի Մաքլին
  • Տիտոս Վանդիս - Բրունո
  • Ֆրենսիս Ֆոստեր - Բի Քվիթման
  • Ջեյսոն Էվերս - Թայ Շորթեր
  • Մարկ Լոուրենս - Լուի
  • Ջանեթ Դյուբա - Նելլի Բոնդ
  • Շերիլ Լի Ռալֆ - Բարբարա Հենլի
  • Էռնեստ Լի Թոմաս - Ջոն

Սաունդթրեք խմբագրել

Սաունդթրեքը ձայնագրվել է Քուրթիս Մեյֆիլդի և Մեյվիս Ստեփլզի կողմից։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

  1. «Chocolate City»
  2. «Of Whom Shall I Be Afraid»
  3. «Orientation»
  4. «Piece of the Action»
  5. «Good Lovin' Daddy»
  6. «'Til Blossoms Bloom»
  7. «Koochie Koochie Koochie»
  8. «Getting Deeper»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Reid, Shaheem (2002 թ․ մարտի 28). «Will Smith Secures Rights To Sidney Poitier/ Bill Cosby Flicks». VH1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  4. «Denzel Washington and Will Smith to Team Up in Uptown Saturday Night Remake?». Internet Movie Database. 2010 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել