Գուլիելմո Վիկարիո

ֆուտբոլիստ

Գուլիելմո Վիկարիո (իտալ.՝ Guglielmo Vicario,հոկտեմբերի 7, 1996(1996-10-07)[1], Ուդինե, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Տոտենհեմ Հոտսպուր» ակումբի դարպասապահ[2]։

Գուլիելմո Վիկարիո
իտալ.՝ Guglielmo Vicario
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1996(1996-10-07)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ուդինե, Իտալիա
Հասակ 194 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Կարիերա

խմբագրել

Գուլիելմո Վիկարիոն «Անկոնա Ուդինեի» և «Ուդինեզեի» սան է։ 2014 թվականի օգոստոսի 2-ին տրվել է վարձով «Ֆոնտանաֆրեդդին»[3]։ Ակումբի կազմում նորամուտն է նշել սեպտեմբերի 7-ին՝ «Ունյոն Արցինյանոկյամպոյի» դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը զրոյական է անցկացրել սեպտեմբերի 21-ին «Ջորջոնեի» դեմ[5]։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում, որտեղ բաց է թողել 44 գոլ և կանխել 4 հարված[6]։

2015 թվականի օգոստոսի 7-ին վարձավճարով տեղափոխվել է «Վենետիկ»[3]։ Ակումբի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է «Դրոյի» դեմ, որտեղ ոչ մի գնդակ բաց չի թողել[7]։ 2016 թվականի հուլիսի 5-ին «Վենետիկը» գնել է 500 եվրոյով[3]։ «Պադովա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում վիրավորանքների համար կարմիր քարտ է ստացել[8]։ Ձեռքի մատի վնասվածքի պատճառով բաց է թողել 39 օր[9]։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 89 հանդիպում, որտեղ բաց է թողել 92 գոլ և կանխել 28 հարված[6]։

2019 թվականի հուլիսի 17-ին 2 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Կալյարի», սակայն 8 օր անց վարձավճարով տեղափոխվել է «Պերուջա»[3]։ Ակումբի կազմում նորամուտն նշել է օգոստոսի 11-ին Իտալիայի գավաթի խաղարկությունում «Տրիեստինա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, որտեղ դարպասը պաշտպանել է[10]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումն է անցկացրել «Կյևոյի» դեմ[11]։ Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում մասնակցել է 39 հանդիպման, որտեղ բաց է թողել 49 գնդակ և կանխել է 10 գոլ[6]։

«Կալյարիի» կազմում նորամուտն է նշել Իտալիայի գավաթի խաղարկությունում «Կրեմոնեզեի» դեմ խաղում, որտեղ օգնել է դարպասն անառիկ պահել[12]։ Սերիա A-ում նորամուտն է նշել 2021 թվականի ապրիլի 11-ին «Ինտերնացիոնալի» դեմ խաղում[13]։ Ընդհանուր առմամբ ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում, որտեղ բաց է թողել 10 գնդակ և երկու անգամ խաղացել է զրոյով[6]։

2021 թվականի հուլիսի 9-ին վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի»[3]։ Իր առաջին խաղն ակումբի կազմում անցկացրել է Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ «Վիչենցայի» դեմ խաղում[14]։ Սերիա A-ում «Էմպոլիի» կազմում նորամուտն է նշել 1-ին տուրում «Լացիոյի» դեմ խաղում[15]։ Իր առաջին չոր հանդիպումը անցկացրել է հաջորդ տուրում «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի դեմ[16]։ 2022 թվականի հուլիսի 1-ին «Էմպոլին» 8,5 միլիոն եվրոյով գնել է դարպասապահին[3]։ 2023 թվականի մարտի 3-ին ստացել է կրծքավանդակի վնասվածք և խաղից դուրս է մնացել 57 օրով[9]։

2023 թվականի հունիսին տեղափոխվել է «Տոտտենհեմ Հոտսպուր», և պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը[17]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

2022 թվականի սեպտեմբերի 17-ին առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական[18]։ Այնուհետև ևս մի քանի անգամ հրավիրվել է հավաքական որպես պահեստային դարպասապահ[19]։

Անձնական կյանք

խմբագրել

2022 թվականի մարտին Վիկարիոն Ուդինում գտնվող իր տանը պատսպարել է 8-ամյա Միլանին և նրա մորը, որոնք փախել էին Դնեպրից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը սկսվելուց հետո։ Ֆուտբոլիստը զբաղվել է տղայի համար ֆուտբոլային դպրոցի որոնումներով, ինչպես նաև նրան նվիրել է իր մարզաշապիկը։ Այս արարքից հետո «Goal»ը հայտարարել է, որ Վիկարիոն «ոսկե սիրտ» ունի[20][21]։ Սեպտեմբերի 19-ին Իտալիայի հավաքականի մամուլի ասուլիսներից մեկի ավարտին իր արարքի համար ստացել է հուշաշապիկ՝ որպես պարգև «կառուցենք բարություն սպորտում»[22][23]։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Վենետիկ»
  • Սերիա D-ի հաղթող (C խումբ)՝ 2015/16
  • Սերիա C-ի գավաթակիր՝ 2016/17

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Гульельмо Викарио». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Трансферная история». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  4. «Уньон Арциньянокьямпо — Фонтанафредда». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  5. «Джорджоне — Фонтанафредда». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Клубная карьера». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  7. «Дро — Венеция». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  8. «Венеция — Падова». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  9. 9,0 9,1 «Травмы». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  10. «Перуджа — Триестина». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  11. «Перуджа — Кьево». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  12. «Кальяри — Кремонезе». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  13. «Интернационале — Кальяри». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  14. «Эмполи — Виченца». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  15. «Эмполи — Лацио». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  16. «Ювентус — Эмполи». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  17. Берестова, Елизавета (2023 թ․ հունիսի 27). ««Тоттенхэм» объявил о подписании итальянского вратаря Викарио». Championat.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  18. FIGC (2022 թ․ սեպտեմբերի 16). «Ventinove convocati per le gare con Inghilterra e Ungheria, prima chiamata per Provedel, Vicario e Mazzocchi». Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  19. «Сборная Италии». transfermarkt.world. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  20. «Guerra Russia-Ucraina, Guglielmo Vicario, la parata più bella: ospita una famiglia ucraina a casa sua». www.eurosport.com. 2022 թ․ մարտի 29. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  21. «Vicario cuore d'oro: sta ospitando una madre e un figlio ucraini | Goal.com Italia». www.goal.com (իտալերեն). 2022 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  22. «Empoli, Vicario premiato per aver ospitato una famiglia ucraina». Virgilio Sport (իտալերեն). 2022 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  23. social (2022 թ․ սեպտեմբերի 19). «A Guglielmo Vicario il premio Costruiamo Gentilezza nello sport». Empoli FC (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.