Գուանչժոու Յուան (չինարեն՝ 广州园大厦, բառացի՝ «Գուանչժոուի շրջան»), բարձրահարկ շենք Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում, որը կառուցվել է 2013 թվականին։ Պատկանում է Hongda Xingye Group-ին[1] և Guangdong Plastic Exchange ընկերության նոր գլխավոր գրասենյակն է[2][3]։ Շենքը գտնվում է քաղաքի հարավարևմտյան մասում՝ Չժուցզյան գետից ոչ հեռու։

Գուանչժոու Յուան
Տեսակշենք
Երկիր Չինաստան
ՏեղագրությունԳուանչժոու
Հարկեր45
Վերելակներ12
Հիմնադրված էդեկտեմբերի 16, 2013
Բացվածդեկտեմբերի 16, 2013
ՃարտարապետՋոզեֆ դի Պասկուալե
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Ճարտարապետ Ջոզեֆ դի Պասկուալեի նախագծով կառուցված 33-հարկանի շենքն ունի 138 մ բարձրություն[4], իսկ ընդհանուր մակերեսը 106․000 մ² է[5]։ Շենքի կառուցման համար ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 1 միլիարդ չինական յուան[6][7]։

Գուանչժոուի շրջանի կենտրոնում կա գրեթե 50 մ տրամագծով կլոր անցք[8]։ Շենքն աշխարհի ամենաբարձր շրջանաձև շինությունն է[6][9]։

Խոսելով շենքի դիզայնի մասին՝ ճարտարապետը բացատրել է, որ իր ընտրած ձևը կապված է ասիական մտածելակերպի հետ։ Շենքի արտացոլանքը Չժուցզյան գետի ջրերում կազմում է երկրորդ շրջանը, որի արդյունքում առաջանում է «կրկնակի շրջանի» պատրանք։ 8 թիվը, որին նմանվում է ստացված պատկերը, առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանում՝ համարվելով հաջողակ[10]։

2014 թվականին CNN-ը շենքն ընդգրկել է աշխարհի 10 հետաքրքրաշարժ շենքերի շարքում[11]։

Շինարարական տվյալներ խմբագրել

Գուանչժոու Յուան շենքն ունի 33 վերգետնյա և երկու ստորգետնյա հարկ։ Շենքի մինուս առաջին հարկի բարձրությունը 4,2 մետր է, մինուս երկրորդ հարկի բարձրությունը՝ 5,2 մետր, առաջին հարկինը՝ 6,96 մետր, երկրորդ և երրորդ հարկերինը՝ 5 մետր, չորրորդ հարկինը՝ 4,1 մետր, իսկ մնացած հարկերինը՝ 4 մետր։ Երկու ստորգետնյա հարկերը ավտոտնակներ են՝ ընդհանուր 600 կայանատեղով, յուրաքանչյուր հարկն ունի մոտ 300 կայանատեղ, գումարած՝ ավելի քան 1300 վերգետնյա կայանատեղերը։

Առաջին հարկի նախասրահը գետնից վերև է, երկրորդից հինգերորդ հարկերը հատկացված են առևտրային գրասենյակներին, վեցերորդ հարկը բազմաֆունկցիոնալ կոնֆերանս դահլիճ է, յոթերորդից երեսուներկուերորդ հարկերում գրասենյակային տարածքներ են, իսկ 33-րդ հարկում դիտահարթակներ են։ Յոթերորդից իններորդ հարկերը զբաղեցնում են պլաստիկի վաճառքի գրասենյակները, 30-31-րդ հարկերում ընկերության գրասենյակային տարածքներն են, իսկ 32-րդ հարկում՝ նախագահի աշխատասենյակը։

1-5-րդ հարկերում կան շարժասանդուղքներ, ուղևորատար ութ վերելակներ և երկու հակահրդեհային վերելակներ, որոնք տեղակայված են ձախ և աջ կողմերում։ Բնակարանային մասի ընդհանուր մակերեսը 131276 մ² է, կառուցապատվածը՝ 30789 մ², իսկ բազայինը՝ 1834 մ²։

Ստորգետնյա ավտոկայանատեղի բարձրությունը 52,3 մ է, ծառայության ժամկետը՝ 50 տարի, շինության տեսակը՝ երկաթբետոնե խողովակ + պողպատե հենակառույց, ներքին պատը կառուցված է գազաբետոնից։ Նախագծի արտաքին պատը կառուցված է գազաբետոնե թեթև բլոկներից, աշտարակի դռների և պատուհանների պատերը՝ սովորական ամբողջական մխված ապակուց, իսկ ներքին պատը՝ սիլիկատային աղյուսից և փրփրաբետոնից[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 鸿达兴业集团, http://www.hdxy.cn/index.jsp Արխիվացված 2014-01-30 Wayback Machine
  2. La Provincia di Como Արխիվացված 2013-12-28 Wayback Machine Architetto comasco firma edificio di 33 piani in Cina
  3. Corriere di Como Արխիվացված 2013-12-27 Wayback Machine Archistar lariana in Cina
  4. Skyscraperpage Արխիվացված 2022-01-20 Wayback Machine Drawings of GDPE Landmark Building
  5. «Гуанчжоу-Юань». baidu.com (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  6. 6,0 6,1 Life of Guangzhou Արխիվացված 2014-01-11 Wayback Machine Guangzhou Circle Opens
  7. Gizmag Արխիվացված 2014-01-22 Wayback Machine Innovative «lucky coin» building under way in China
  8. [gohongkong.about.com/od/Guide-to-Guangzhou-Travel/fl/Guangzhou-Circle-building-what-where-how.htm «Guangzhou Circle building — what, where, how»]. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. Designboom Արխիվացված 2014-01-23 Wayback Machine AM project rounds out double disk guangzhou circle mansion
  10. AM Project Արխիվացված 2016-08-18 Wayback Machine Guanghzou Circle internet gallery
  11. CNN 10 eye-popping new buildings that you'll see in 2014
  12. «Guangzhou Circle / Joseph di Pasquale architect». ArchDaily (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունվարի 7. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.