Գուանաբարա էկոլոգիական կայան

Գուանաբարա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica da Guanabara), էկոլոգիական կայան Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Այն պաշտպանում է մանգլենիների մի տարածք Գուանաբարա ծոցում, Ռիո դե Ժանեյրո քաղաքից ոչ հեռու։

Գուանաբարա էկոլոգիական կայան
Estação Ecológica da Guanabara
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ և ծովային պահպանվող տարածք
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՌիո դե Ժանեյրո
Հիմնվել է2006
Մակերես1936 հեկտար, 1588 հեկտար և 348 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Գուանաբարա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Գուանաբարա էկոլոգիական կայան

Տեղագրություն խմբագրել

Գուանաբարա էկոլոգիական կայանը բաժանված է Գուապիմիրին (42.49%), Իտաբորաի (35.61%) և Սան Գոնսալու (3.57%) մունիցիպալիտետների միջև՝ Ռիո դե Ժանեյրո նահանգում[1]։ Ափամերձ ծովային բիոմում ունի 1936 հա տարածք։ էկոլոգիական կայանը պաշտպանում է մանգլենիների մի տարածք Գուանաբարա ծոցի հյուսիս-արևելքում։ Ամբողջովին շրջապատված է Գուապի Միրիմ շրջակա միջավայրի պահպանության տարածքով[1]։ Կայանն ընդգրկում է Գուանաբարա ծոցի լավագույն պահպանված տարածքը՝ նվազագույն մարդկային միջամտությամբ։ Էկոլոգիական կայանի ու Գուապի Միրիմ շրջակա միջավայրի պահպանության տարածքի կառավարումը ինտեգրված է՝ համատեղ տեխնիկական, նյութական և ֆինանսական ռեսուրսներով[1]։

Շրջակա միջավայր խմբագրել

Էկոլոգիական կայանը մոտ է ծովի մակարդակին։ Ջուր ստանում է Գուապի Մակակու, Մակակու/Կասերիբու ու Գուակսինդիբա գետերից։ Ջերմաստիճանը տատանվում է 9-41 °C, իսկ միջինը` 24 °C է[2]։ Էկոլոգիական կայանն ընդգրկում է գետային-ծովային նստվածքների հարթ մակընթացային շրջան, որը հարուստ է օրգանական նյութերով, ինչն էլ նպաստ է բերում մանգլենիներին։ Դրանք գրեթե ամբողջությամբ ընդգրկում են էկոլոգիական կայանը, որոնք կամ առաջնային աճ են կամ երկրորդային աճ՝ վերականգնման առաջադեմ փուլում։ Մանգլենիների հիմնական տեսակներն են՝ Rhizophora mangle, Avicennia schaueriana և Laguncularia racemosa։ Մարդկանց կողմից մաքրված տարածքներում կան ներխուժող տեսակներ, ինչպիսիք են՝ կեռոնը, ոսկեգույն ձարխոտը և այլն։ Չվող թռչուններից են՝ ջրարծիվը (Pandion haliaetus), քարադրը (Charadrius semipalmatus) և կտցարը (Actitis macularius)[2]։

Պատմություն խմբագրել

Էկոլոգիական կայանի ստեղծումից առաջ տարածքը համարվում էր ծովային տարածք, որը հնարավոր չէր գրավել, բայց չնայած դրան՝ անընդհատ հարձակումներ էին տեղի ունենում շրջակա միջավայրի վրա։ Գիտական հանրությունը տեղական համայնքի ներկայացուցիչների հետ միացավ շարժմանը՝ պաշտպանելու Գուանաբարա ծոցի արևելյան մասը՝ մանգլենիների իր հազվագյուտ մնացուկներով։ Արդյունքում սա հանգեցրեց տեխնիկական ուսումնասիրության` առաջարկելով շրջակա միջավայրի պահպանության տարածք։ Նախագահի՝ 1984 թվականի սեպտեմբերի 25-ի 90.225 հրամանագրով ստեղծվեց Գուապի Միրիմ շրջակա միջավայրի պահպանության տարածքը, մինչդեռ այն տարածքը, որը կդառնար էկոլոգիական կայան, նշանակվեց վայրի բնության պահպանության գոտի՝ ավելի բարձր պաշտպանության մակարդակով։ Գուակսինդիբա Մակակու/Կասերիբու գետերի միջև եղած միջավայրի յուրահատուկ կարևորության պատճառով, Բրազիլիայի շրջակա միջավայրի և վերականգնվող բնական պաշարների ինստիտուտը առաջարկեց ստեղծել էկոլոգիական կայան՝ տարածքը ամբողջությամբ պաշտպանելու համար, ինչը կնպաստի տարածքում ծովային կյանքի ավելացմանն ու ավանդական արդյունահանող գործունեության կայունության ապահովմանը[2]։

Գուանաբարայի էկոլոգիական կայանը ստեղծվել է 2006 թվականի փետրվարի 15-ի դաշնային հրամանագրով՝ Գուանաբարա ծոցում և դրան հարակից կենդանական և բուսական աշխարհի մանգլենիների մնացորդները պահպանելու, ինչպես նաև գիտական հետազոտություններին աջակցելու նպատակով[1]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Էկոլոգիական կայանը դասվում է որպես Բնության պահպանության միջազգային միության Iա կատեգորիա (խիստ բնական արգելոց)[2]։ Պարկն ընդգրկվել է Կենտրոնական Ռիո դե Ժանեյրոյի Ատլանտյան անտառի մոզաիկում, որը ստեղծվել է 2006 թվականի դեկտեմբերին[3]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի հունիսի 29-ին։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2012 թվականի մարտի 2-ին։ 2012 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ սահմանվել են չափանիշներ, որոնք թույլ են տալիս այցելել Գուապի Միրիմ շրջակա միջավայրի պահպանության տարածք` հանգստի, կրթության կամ գիտական հետազոտության նպատակներով և էկոլոգիական կայան՝ կրթական կամ հետազոտական նպատակներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 [1]
  2. 2,0 2,1 2,2 2,3 [2]
  3. [3](չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Costa, Cláudia; Lamas, Ivana; Fernandes, Rosan (2010 թ․ դեկտեմբեր), Planejamento Estratégico do Mosaico Central Fluminense (PDF) (Portuguese), Reserva da Biosfera da Mata Atlântica, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 7-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • ESEC da Guanabara (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Unidade de Conservação: Estação Ecológica da Guanabara (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)