Գործույթ, գյուղ արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի գավառում։ 1909 թվականին ուներ ավելի քան 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում Էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի (Ա․ Կիրակոս), մատուռներ (Ա․ Տովևաննես, Ս․ Կարապետ, Ս․ Սանդուխտ), նախակրթական վարժարան։ Հատուկ պաշտամունքի առարկա Էր առանձին սնդուկում պահվող «Թուխ մանուկ» ձեռագիր ավետարանը, որը դուրս Էր բերվում հիվանդին «բուժելու» համար։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասին հաջողվել է ապաստանել Վանում, ապա ռուս զորքերի հետ անցնել արևելյան Հայաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 176