Բացել գլխավոր ցանկը

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։ Քրիստոնեությունը աշխատել է Թուխ մանուկի պաշտամունքը վերաիմաստավորել. օրինակ, XIII դարում Հովհաննես Երզնկացին, ցանկանալով Երզնկայի «Երիտասարդական եղբայրությանը» քրիստոնեական կերպարանք տալ, նրա համար հատուկ կանոններ ու ճառեր է գրել։ Թուխ մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից Մանկանց, Քառասուն Մանկանց և, ընդհանրապես, Մանկանց պաշտամունքի հետ։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրԽմբագրել

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։