Գործակիցներ վիճակագրության մեջ, հարաբերական մեծություններով արտահայտված որակական ցուցանիշներ, այսինքն միատեսակ կամ տարատեսակ, բայց միմյանց հետ կապված սոցիալ-տնտեսական երևույթների չափերի համեմատումը ներկայացնող արդյունքներ։ Ըստ բովանդակության գործակիցներ (վիճակագրության մեջ) կարող են բնութագրել․

  1. սոցիալ-տնտեսական որևէ երևույթի զարգացման արագությունը (դինամիկայի գործակից),
  2. որոշակի միջավայրում երևույթի առաջացման հաճախականությունը, օրինակ, ծնելիության գործակից,
  3. աշխատանքային, նյութական կամ դրամական ռեսուրսների օգտագործման աստիճանը, օրինակ, սարքավորումների էքստենսիվ (ժամանակի մեջ) կամ ինտենսիվ (ըստ հզորության) բեռնվածության գործակից, արդյունավետության բոլոր գործակիցներ․,
  4. կոորդինացիան, այսինքն որակապես տարբեր երևույթների փոխկապվածությունը, օրինակ, բնակչության խտության գործակից,
  5. հատկանիշների մեծության վարիացիան (տատանողականություն), օրինակ, ռիթմիկության գործակից։

Գործակիցները արտահայտվում ևն տոկոսներով, հազարի հարաբերությամբ, մեկի հարաբերությամբ (բայց ոչ բոլոր հարաբերական մեծություններն են գործակիցներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 174