Գորդոն լիճ (Lake Gordon), արհեստական ջրամբար, որը ստեղծվել է Գորդոն ամբարտակին կից։ Գտնվում է Գորդոն գետի գետաբերանում, Ավստրալիա մայրցամաքի Թասմանիա նահանգի հարավ-արևմուտքում։

Գորդոն լիճ
Տեսակջրամբար
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքԹասմանիա
ԲԾՄ296 մետր
Մակերես272 կմ²
Ծավալ12,5 խորանարդ հեկտոմետր
Ավազանի երկիր Ավստրալիա
Լիճ հոսող գետԳորդոն լիճ, Ադամս գետ, Բոյես գետ, Հոլի գետ, Պոկանա գետ և Վեժա գետ
Լճից հոսող գետԳորդոն լիճ
Քարտեզ
Քարտեզ


Առանձնահատկություններ Խմբագրել

Ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականների սկզբին Թասմանիայի Հիդրոէլեկտրական հանձնաժողովի կողմից ամբարտակի կառուցման արդյունքում։ Վերջինիս նպատակն էր ստեղծել վերին պահեստարան Գորդոնի էլեկտրակայանի համար, որը կունենար ամենամեծ և վիճահարույց հիդրոէներգետիկական սխեման Թասմանիայում[1]։

Հաշված ջրահավաք ավազանից Գորդոն լիճն ունի 1280 քառակուսի կիլոմետր տարածք։ Ամենամեծ լիճն է Թասմանիայում, 278 քառակուսի կիլոմետր մակերեսով և 12 359 040 մեգալիտր հզորությամբ (436,455,4 × 106 խորանարդ ֆուտ)[2] կամ 12,5 կմ³ (3,0 խորանարդ մղոն) ջրի տարողությամբ, որը քսանհինգ անգամ գերազանցում է Փորթ Ջեքսոնի ջրի քանակին։ Պեդեր լիճը միանում է Գորդոն լճին Մաք Պարթլան ջրանցքով, որի աշխարհագրական կոորդինատներն են՝ 42°50′51″ հվ. լ. 146°11′45″ ավ. ե.HGЯO:

Հակասություններ Խմբագրել

Առաջարկվել են լրացուցիչ ամբարտակներ կառուցել Գորդոն գետի ստորին հոսանքում, բայց դրանք քաղաքական բողոքի ալիք բարձրացրին «Վայրի բնության պահպանում» կազմակերպության կողմից։ Առավել նշանավոր էր 1980-ական թվականների սկզբին Ֆրանկլինի ամբարտակի հակասությունները։ 1983 թվականին Ավստարլիայի վարչապետ Ռոբերտ Հոուքի միջամտությամբ Ավստրալիայի կառավարությունը չեղյալ հայտարարեց Թասմանիայի կառավարության որոշումը՝ ստորին Գորդոնը պատնեշելու մասին։ Երբ Թասմանիայի կառավարությունը հրաժարվեց դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված Համաշխարհային ժառանգության տարածքի աշխատանքը, Ավստրալիայի կառավարությունը հաջողությամբ ապահովեց վճիռ Ավստրալիայի Բարձր դատարանում՝ Համագործակցություն ընդդեմ Թասմանիայի գործով։ Ստորին Գորդոնը չպատնեշվեց [3]։

Թասմանյան էներգետիկ ճգնաժամ Խմբագրել

2016 թվականի սկզբին լճում երբեմնի ջրամատակարարման ամենացածր մակարդակը գրանցվեց 2016 թվականի Թասմանյան էներգետիկ ճգնաժամի ընթացքում[4][5]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. McKenry, Keith (1972) A History and critical analysis of the controversy concerning the Gordon River Power Scheme pp.9 - 39 in Australian Conservation Foundation (1972) Pedder Papers - Anatomy of a Decision Parkville, Vic. Australian Conservation Foundation
  2. «Register of Large Dams in Australia» (Excel (requires download))։ Dams information։ Australian National Committee on Large Dams։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 12 December 2013-ին։ Վերցված է 23 June 2015 
  3. Harries, David (March 2011)։ «Hydroelectricity in Australia: past, present and future»։ ecogeneration (Great Southern Press)։ Արխիվացված է օրիգինալից 6 July 2015-ին։ Վերցված է 6 July 2015 
  4. Baines Richard (24 March 2016)։ «Energy crisis: Tasmania's key hydroelectric source Lake Gordon at record low»։ ABC News։ Վերցված է 31 March 2016 
  5. Gramenz, Emilie (31 March 2016)։ «Lake Gordon dam level fall captured in dramatic video»։ ABC News։ Վերցված է 23 April 2018