Գոսիպոլ, գլիկոզիդանման միացություն, պարունակվում է բամբակենու սերմերում (0,02–1,6%): Կուտակային ազդեցության բջջային, անոթային և նյարդալուծանքային թույն է։ Կենդանիները թունավորվում են գոսիպոլով, երբ նրանց կերակրում են բամբակենու քուսպով և շրոտով։ Ծծկան մատղաշի թունավորումը գոսիպոլով հնարավոր է կաթի միջոցով։

Ախտանշաններ

խմբագրել

Կենդանիների մոտ նկատվում է ընկճվածություն, թքահոսություն, մարսողության, միզարտադրության և շնչառական (թոքերի այտուց) օրգանների ֆունկցիաների խանգարում, արյունականգ։ Թունավորման ժամանակ կատարում են ստամոքսի լվացում, խմեցնում լուծողական, ադսորբող նյութեր։

Կանխարգելում

խմբագրել

Կանխարգելման համար բամբակենու քուսպով, շրոտով և համակցված կերով կենդանիներին կերակրում են խիստ չափաքանակներով, ընդմիջումներով, դրանք բացառում են մատղաշի, կերակրող և հղի կենդանիների օրակերից։ Բամբակենուց ստացված կերերում պարունակվող գոսիպոլը ապակտիվացվում է շոգեխաշմամբ, երկաթի սուլֆատի, ցինկի սուլֆատի կամ կավճի ավելացմամբ։ Կերերում գոսիպոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիանն 0,02 % է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։