Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գոռ Գևորգի Գևորգյան (ապրիլի 20, 1976(1976-04-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, դասախոս, պատմաբան-միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ[2]։

Գոռ Գևորգի Գևորգյան
Դիմանկար
Ծնվել է1976 թվականի ապրիլի 20
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Երկերմեկ մենագրություն
Մասնագիտությունպատմաբան-միջազգայնագետ
Աշխատանքդասախոս, պատգամավոր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան (1 Ալեք Մանուկյան փողոց) և Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերկու զավակ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1976 թվականի ապրիլի 20-ին Երևանում։

1998-1999 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և ստացել պատմաբան-միջազգայնագետի որակավորում, 2003 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Միչև 2011 թվականիը սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ ֆակուլտետի մագիստրատուրան։

Գիտահետազոտական գործունեություն է ծավալել Ռուսաստանի Դաշնության Գիտության ակադեմիայի արևելագիտության ինստիտում (2003 թվական), Եգիպտոսի «Ալ Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների և Կահիրեի համալսարանի «Ասիական հետազոտություններ» կենտրոններում (2004 թվական), և Դամասկոսի «Արաբական հետազոտություններ» ֆրանսիական կենտրոնում (2007 թվական

2003-2005 թվականներին աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, իսկ 2005 թվականից Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարաններում՝ որպես դասախոս։ 2006-2008 թվականներին աշխատել է որպես Եվրոպական կրթական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, 2008-2013 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի մաքսային ծառայության ավագ տեսուչ, 2014-2016 թվականներին՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փորձագետ (Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում), 2016-2019 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

Գիտական գործունեություն

խմբագրել

Հեղինակել է մեկ մենագրության և քսանից ավելի գիտական հոդվածների, համահեղինակ՝ գիտական մեկ աշխատության։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1340&lang=eng
  2. «Գոռ Գևորգյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».