Գոմս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկանի գավառակում[1]։ Գտնվում էր Վանա լճի հարավ-արևմտյան կողմում, լճից 3 կմ հեռու, սարավանդում։

Գյուղ
Գոմս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԿարճկանի գավառակ
Այլ անվանումներԳեմ, Գոմեր, Կոմս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի շուրջը տարածվում էր ընդարձակ ու արգավանդ վարելահողեր։

Պատմություն խմբագրել

Բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները, անհավասար ինքնապաշտպանական կռիվներ մղելով, ազատվել ու գաղթել են Արևելյան Հայաստան։

Բնակչություն խմբագրել

1858 թվականին ուներ 22, իսկ 1909 թվականին՝ մոտ 50 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահություն և ատաղձագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գոմս ուներ Ս. Թովմաս անունով եկեղեցի։ Գյուղից 8-10 կմ հյուսիս՝ լճափին, գտնվում է Ս. Գեորգ (նաև Գոմաց ս. Գեորգ) վանքը, որը կանգուն էր մինչև 1915 թվականը։

Կրթություն խմբագրել

Գյուղի երեխաները հաճախում էին մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող Եղեգիս գյուղի վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 941

Աղբյուրներ խմբագրել