«Գող կինը» (ռուս.՝ «Воровка»), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Վալերի Ուսկովն ու Վլադիմիր Կրասնոպոլսկին 1994 թվականին[1][2]։

Picto infobox cinema.png
Գող կինը
Գող կինը.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և միստիկ ֆիլմ
Թվական1994
Լեզուռուսերեն
ՌեժիսորValery Uskov? և Vladimir Arkadevitsj Krasnopolskiy?
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի
ԴերակատարներGennady Nazarov?, Andrey Barilo?, Պյոտր Վելյամինով, Վիկտոր Պավլով, Vladimir Kashpur?, Վալենտինա Տալիզինա, Mikhail Mamayev?, Բորիս Նովիկով, Natalya Yegorova?, Lidiya Savchenko?, Vera Ivleva?, Յուրի Յակովլև և Հմայակ Հակոբյան
ՕպերատորՎիկտոր Յակուշև
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև

ՍյուժեԽմբագրել

1990-ական թվականների սկիզբ։ Գավառական մանկատանը մեծացած սիրունադեմ ու պարզամիտ Լյուբան հայտնվում է Մոսկվայում, որտեղ մնում է առանց գոյության միջոցների։ Նա չունի ոչ բնակարան, ոչ աշխատանք, ոչ էլ փող հետդարձի տոմսի համար։ Եվ ահա նա հանդիպում է իր հրաշալի արքայազնին՝ բարձրահասակ ու գեղեցկադեմ մաժոր Վալերիին, որը նրան տանում է իր հրաշալի ամրոցը և դրախտային կյանք, որտեղ կարիք չկա թափառաշրջիկի կյանք վարել ու գիշերել կայարաններում։ Բայց Վալերին խաբում է Լյուբային, նրա պայուսակի մեջ դնում ոսկե ապարանջան, իսկ հաջորդ օրը դիմում է ոստիկանություն՝ հայտարարելով, թե իբր գողացել են ապարանջանն ու թանկարժեք ժամացույցը հոր հավաքածուից, որն իրականում ինքը տվել էր ավազակներին։ Թվում է՝ աղջկա ճակատագիրը որոշված է՝ դատ, դատավճիռ, բանտ։ Սակայն նրա գործը անվճար ստանձնում է սկսնակ փաստաբան Օլեգը, և նրա ու Լյուբայի միջև սկիզբ է առնում սիրավեպ։

ԴերերումԽմբագրել

  • Օլա Ռոդինա – Լյուբա
  • Գենադի Նազարով – Օլեգ, փաստաբան
  • Անդրեյ Բարիլո – Վալերի
  • Պյոտր Վելամինով – Վալերիի հայրը
  • Վիկտոր Պավլով – դատախազ
  • Վլադիմիր Կաշպուր – ունկնդիր դատարանում
  • Վալենտինա Տալիզինա – դատավոր
  • Միխայիլ Մամաև – ավազակախմբի ղեկավար
  • Սերգեյ Գալկին – ավազակ Կամենյուկ («Մամոնտ»)
  • Բորիս Նովիկով – ժողովրդական ատենակալ
  • Նատալյա Եգորովա – մաֆիոզ կին
  • Լիդիա Սավչենկո – ժողովրդական ատենակալ
  • Վերա Իվլևա – հավաքարար փաստաբանական գրասենյակում
  • Յուրի Յակովլև – (պատմող)
  • Հմայակ Հակոբյան – կովկասցի օդանավակայանում
  • Կոնստանտին Չեպուրին – վաճառող
  • Էմիլ Բրագինսկի – Պերչիկով, փաստաբան (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի
  • Ռեժիսոր՝ Վալերի Ուսկով
  • Օպերատոր՝ Վիկտոր Յակուշև
  • Նկարիչ՝ Վլադիմիր Դոնսկով

ՊարգևներԽմբագրել

  • Կինոտավր, 1995 թվական, ներկայացվել է Մեծ մրցույթի Գրան պրիի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Գող կինը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Գող կինը» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներԽմբագրել