Գոհար Մարտիկյան

լրագրող, գրող

Գոհար Աշոտի Մարտիկյան (փետրվարի 11, 1945(1945-02-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, գրող։ Խմբագիր Աշոտ Մարտիկյանի դուստրը։

Գոհար Մարտիկյան
Ծնվել էփետրվարի 11, 1945(1945-02-11) (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և գրող
Ծնողներհայր՝ Աշոտ Մարտիկյան

Կենսագրություն խմբագրել

Գոհար Մարտիկյանը ծնվել է 1945 թվականի փետրվարի 11-ին Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1967-1969 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1969 թվականից՝ Հեռուստառադիոպետկոմում։

Լույս են տեսել Գոհար Մարտիկյանի «Իմ առաջին գիրքը» (1983) մանկական պատմվածքների ժողովածուն, «Ճղակոտոր իմ տոհմածառ» (2007)[1] վավերագրական, «Սա Հայաստան է և՝ վերջ։ Լեոնիդ Ազգալդյան» (2012) պատմավավերագրական վիպերգերը, «Ապրելու բանաձև» (հ. 1–7, 2008–2013) մատենաշարը (Արցախյան ազատամարտում զոհված հայ քաջորդիների մասին)[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։