Աշոտ Կարապետի Մարտիկյան (1912, Բալըքեսիր, Թուրքիա - օգոստոսի 3, 1977(1977-08-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբագիր։ Խմբագիր, թարգմանիչ Մինաս Մարտիկյանի եղբայրը, լրագրող Գոհար Մարտիկյանի հայրը։

Աշոտ Մարտիկյան
Ծնվել է1912
ԾննդավայրԲալըքեսիր, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 3, 1977(1977-08-03)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունխմբագիր
Աշխատավայր«Հայաստան» հրատարակչություն
ԵրեխաներԳոհար Մարտիկյան

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Մարտիկյանը ծնվել է 1912 թվականին Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում։ 1931 թվականին հայրենադարձել է։ 1944 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարան։ 1950-1975 թվականներին աշխատել է Հայպետհրատում. 1965-1970 թվականներին եղել է գլխավոր խմբագիր (ընդհատումներով), 1957-1961 թվականներին դրա հետ միաժամանակ եղել է «Պոլիգրաֆիստ» հանդեսի գլխավոր խմբագիր։

Կազմել է տնարարության դպրոցական դասագիրք, 1960-1977 թվականների պատի և սեղանի՝ ՀԽՍՀ առաջին հանրագիտարանային օրացույցները, «Կենցաղային օգտակար խորհուրդներ» (1957, 1959, 1961) ժողովածուները, թարգմանել Պ. դը Լաթիլի, Յ. Կիրշենբլատի, Յ. Բալթուշիսի ստեղծագործություններից։ Համահեղինակ է «Կաղզվանը բոցերի մեջ» (1969) վավերագրական վեպի։

Աշոտ Մարտիկյանը մահացել է 1977 թվականի օգոստոսի 3-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։