Գոհանամ (լեռ, Անտիպոնտոս)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոհանամ (այլ կիրառումներ)

Գոհանամ, Կոհանամ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, նրա հյուսիսարևմտյան կողմում՝ Գոհանամ լեռնաշղթայում, վերջինիս ամենաբարձր գագաթներից մեկը։ Ունի 2400 մետր բարձրություն։ Սրա մոտակայքում են գտնվում Մանեա Այրք կամ Սուրբ Լուսավորիչ և Ավագ վանք կամ Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս վանքերը։ Գրականության մեջ շատ հաճախ Գոհանամը նույնացվում է Սեպուհ լեռան հետ, որը ճիշտ չէ։ Գոհանամ անվան առաջացումը կապվում է Նոյի առասպելի հետ։ Ըստ դրա Նոյը իբր առաջին անգամ այստեղ է հանդիպել ցամաքի և ուրախացած գոհություն է մաղթել Աստծուն, որից և լեռան անունը իբր կոչվել է Գոհանամ[1]։

Գոհանամ
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԼեռնաշղթաԳոհանամ
Բարձրությունը ծովի մակարդակից2400 մետր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 934 — 992 էջ։