Գոլեմ Գրադ
Գոլեմ Գրադ (մակեդոներեն՝ Голем Град, նշանակում է Մեծ Ամրոց, հայտնի է նաև Օձի կղզի անվամբ), կղզի Մակեդոնիայի Հանրապետությունում։ Կղզու տարածքը կազմում է ավելի քան 20 հա[1]։ Գտնվում է Պրեսպա լճում՝ Հունաստանի ու Ալբանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գոլեմ Գրադում կան մի շարք հնագույն ավերակներ ու եկեղեցիներ։ Այնտեղ ապրում են նաև տարբեր կենդանիներ ու հատկապես օձեր[2]։ 2008 թվականի օգոստոսին կղզին բացվել է զբոսաշրջիկների համար[3]։
Գոլեմ Գրադ | |
---|---|
Տեսակ | լճի կղզի |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Վարչատարածքային միավոր | Resen Municipality? |
Երկարություն | 0,6 կմ |
Լայնություն | 0,35 կմ |
Մակերես | 0,2 կմ² |
Բնակչություն | 0 մարդ |
Գոլեմ Գրադի տարածքը կազմում է 20 հա։ Այն ունի 600 մ երկարություն ու 350 մ լայնություն[1]։ Կղզին ներկայումս անբնակ է։ Այդպիսին այն դարձել է 20-րդ դարի կեսերին, երբ կղզուց հեռացել է վանականների փոքր համայնքը։ Կղզի կարելի է հասնել միայն նավով։ Գոլեմ Գրադ կղզում ամենամոտը գտնվող բնակավայրը Կոնյսկո գյուղն է, որ տեղակայված է կղզուց 2 կմ հեռավորության վրա[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Macedonian Information Centre
- ↑ «Culture in MK». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Balkan Travellers». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլեմ Գրադ» հոդվածին։ |