Գոլդի Սթայնբերգ (անգլ.՝ Goldie Steinberg, ի ծնե անունը՝ Գոլդա Խացկելևնա Գուրֆինկել, հոկտեմբերի 30, 1900(1900-10-30), Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 16, 2015(2015-08-16), Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Մոլդովայում ծնված և հրեական ծագում ունեցող ամերիկացի երկրակյաց, որը 114 տարեկան, 290 օրական հասակում եղել աշխարհում ապրող վեցերորդ ամենածեր մարդը, ինչպես նաև ԱՄՆ-ում ապրող երկրորդ ամենածեր մարդը Սուսաննա Մուշաթ Ջոնսից հետո։ Նա եղել է ամենածեր մարդը, որ երբևէ ծնվել է Ռուսական Կայսրությունում, ինչպես նաև գրանցված ամենածեր հրեան[1][2]։

Գոլդի Սթայնբերգ
անգլ.՝ Goldie Steinberg
Ծնվել էհոկտեմբերի 30, 1900(1900-10-30)
ԾննդավայրՔիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 16, 2015(2015-08-16) (114 տարեկան)
Մահվան վայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Սթայնբերգը ծնվել է Ռուսական կայսրության Քիշնև քաղաքում (ներկայումս Մոլդովայի Քիշնև քաղաք), եղել է Խացկել և Դվոյրա Գուրֆինկելների 8 երեխաներից մեկը[3]։ Տանը խոսել են միայն իդիշով և դպրոցում նույնպես սովորել է այդ լեզվով։ Նա փրկվել է 1903 թվականի Քիշնևի ջարդերից[4]։ 1923 թվականին երկու քույրերի՝ Ռեյզլի ու Սուրայի հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Բրուքլինում, որտեղ ապրում էր նրանց ազգականը։ 1932 թվականին ամուսնացել է Ֆիլիպ Սթայնբերգի (Շտեյնբերգ, 1901-1967) հետ[5]։ Նրա ամուսինը աշխատել է Ֆուլտոն փողոցում որպես ոսկերիչ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ որդի (1935) և դուստր (1942).[6][7]։

Գոլդի Սթայնբերգը մինչև 80 տարեկանն աշխատել է որպես դերձակուհի, ապա անցել թոշակի[8]։ Նա ինքնուրույն ապրել է մինչև 104 տարեկանը, ինչից հետո տեղավորվել է Grandell Rehabilitation and Nursing Center ծերանոցում (Լոնգ Բիչ, Լոնգ Այլենդ)[9][10][11][12]։

Գոլդի Սթայնբերգը մահացել է 2015 թվականի օգոստոսի 16-ին[13]։ Այդ ժամանակ ողջ էին նրա 2 երեխաները, ինչպես նաև 4 թոռներն ու 7 ծոռները[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mrs. Goldie Steinberg, World's Oldest Living Jew, Turns 114 Retrieved July 3, 2015.
  2. World’s Oldest Jewish Woman Celebrates 112 Birthday
  3. Super-Centenarian Mrs. Goldie Steinberg Turns 113.
  4. Goldie Steinberg, reportedly the world’s oldest Jew, dies at 114
  5. די עלטסטע ייִדישע פֿרוי שטאַרבט בײַ 114
  6. «NY Senate: Congratulating Goldie Steinberg upon the occasion of celebrating her 113th Birthday». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  7. «New York's Second-Oldest Resident, Goldie Steinberg, Celebrated Her 114th Birthday at Grandell Rehabilitation and Nursing Center». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  8. 8,0 8,1 «World's oldest known Jew dies at 114 | j. the Jewish news weekly of Northern California». Jweekly.com. 2013 թ․ հունվարի 13. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  9. New York’s Second Oldest Resident Celebrates 113th Birthday
  10. «Long Beach resident Goldie Steinberg turns 113». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  11. Goldie Steinberg Still Going Strong at 113
  12. Long Beach, NY — Gala Birthday Bash For World’s Oldest Jewish Person On Long Island
  13. Dovid Margolin (2015 թ․ օգոստոսի 17). «Goldie Steinberg, World's Oldest Jewish Person, Passes Away at 114». chabad.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.